Իյա՜, իրո՞ք․․․․

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում٫ մասնավորապես٫ ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, խաղաղ հավաքներին երեխաների մասնակցությունն ապահովելու գործընթացը կարգավորվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով: Վերջին օրերին, սակայն, համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։

Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների, որոնց ընթացքում վերջիններիս ներկայությամբ ոչ միայն հնչում է ատելության խոսք, այլև երեխաներն իրենք են բառացիորեն կրկնում նույնը։ Լինելով երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող գերատեսչություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անընդունելի է համարում երեխաների մասնակցությամբ ատելության խոսք, բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը։

Հորդորում ենք երեխաների ծնողներին ու խնամակալներին պարտադիր առաջնորդվել նրանց լավագույն շահով․ հավաքներին՝ ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իր այդ իրավունքը»:
Դասականը կասեր՝ յա, իրո՞ք / ականջդ կանչի, Սերժ Սարգսյան/։
Մասնագիտությամբ պատմաբան սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանին առաջարկում ենք թարմացնել հիշողությունը և մի 4 տարի հետ գնալ։ Եթե նախարարը հիշողության կորուստ ունի՝ առաջարկում ենք համացանցում փնտրել և գտնել 2018 թվականի՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների ու երթերի կադրերը, որտեղ մասնակիցների մեծ մասը անչափահասներ են։ Փաշինյանը հրապարակից հրահանգներ էր տալիս․ <<Երեխանե՛ր, վաղը դպրոց գնացեք>>, կամ էլ հակառակը՝ օրեր են եղել, երբ ասում էր․ <<Երեխանե՛ր, վաղը դպրոց մի՛ գնացեք, դասադուլ արե՛ք>>։ Իսկ հրապարակի ամբոխը, այդ թվում նաև այնտեղ գտնվող մանկահասակ երեխաները գոռում էին․ <<Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին>>։
Դե իսկ ատելության խոսքի դոզան, հատկապես 2018 թվականի ապրիլից հետո այնքան էր մեծացել, որ երկրի ղեկավարն անձամբ խոստանում բոլորին ծեփել պատերին, փռել ասֆալտին, պատերով տալ։ Իր ընդդիմախոսներին <<շնաբարո դուրսպրծուկ>> էր անվանում, հրամայում էր՝ փակե՛լ դատաանների դռները, իսկ դատավորներին անվանում էր <<պատերի տակ վնգստացող շներ>>։
Նարեկ Սարգսյանն այն ժամանակ երեխաների իրավունքների պաշտպանութկան միջազգային նորմերի և ՀՀ համապատասխան օրենքի մասին չէր հիշում։ Ատելության խոսք և բռնության կոչ հնչեցնելը ևս չէր մտահոգում այն ժամանակ դեռ ԵՊՀ դասախոս Նարեկ Մկրտչյանին։ Այն ժամանակ ամեն ինչ լավ էր, որովհետև Նարեկ Սարգսյանը երևույթներին և իրադարձություններին նայում էր հեղափոխականի կրակոտ աչքերով։ Հեղափոխությունից հետո Նարեկ Սարգսյանի կյանքը փոխվեց․ նա նախ պատգամավոր, ապա փոխնախարար, իսկ հետո նախարար դարձավ, բայց այդպես էլ չհասկացավ, որ երեխաների իրավունքները եղանակի և իշխանության հետ չեն փոխվում։ 
Ամեն դեպքում, երեխաներին քաղաքականության մեջ ներքաշելը, իսկապես անթույլատրելի, հանցավոր արարք է։ Բայց շատ ավելի վատ բան է, մեծագույն ոճրագործություն է այդ երեխաներին զրկել հայրենքից, նրանց դարձնել թուրքական յաթաղանի մատաղացու։

Հայկ Դավթյան


Հ․ Գ․ Երախաններն իրավունք ունեն հասարակական միջոցառումներին, այդ թվում ցույցերի և միտինգների մասնակցել ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ՝ ուղեկցողի ներկայության դեպքում։

դիտվել է 6184 անգամ
Լրահոս
Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am