Նիկոլիզմը բոլորիս ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Հայաստանը ՄԱԿ-ի թիվ 170 անդամ-պետությունն է (ներկայում անդամների թիվը 193 է):
Մեր առջև դրված է անչափ կարևոր ընտրություն. վերածվել պարզապես «Թիվ 170 պետությա՞ն»՝ անդեմ ու դժգույն, որը չունի ազգային իղձ ու ինքնություն, թե՞ մնալ Հայկակա՛ն պետություն, որը կաշկանդված է «Ազատասեր նախնիների սուրբ պատգամ»-ով, ազգային արժեքներով ու արժանապատվությամբ, որն ունի դիմագիծ ու նպատակ, ու ամենակարևորը՝ որն ունի իր ազգային ինքնությունը ապազգային ագրեսիվ տարրերից, ապազգային մտածողությունից, «թիվ 170 պետություն» մոդելից ինքնապաշտպանվելու կամք ու վճռականություն։

Սա՛ է վիճակը գաղափարական դաշտում։ Նիկոլիզմը հենց «թիվ 170 պետություն» մոդելի ագրեսիվ ջահակիրն է, որն անընդհատ մեր բոլորի ուղեղն է մտցնում դիմազուրկ ու ստամոքսակենտրոն պետականության քաղցր միֆը։

Այս առումով, նիկոլիզմը բացարձակ չարիք է սեփական երկիրը «Հայաստան» ընկալել շարունակողների համար: Իսկ մենք ԴԵՌ բացարձակ մեծամասնություն ենք՝ չնայած հայկականը նսեմացնելու, հային բարոյազրկելու՝ ներքին-թշնամական բոլոր ջանքերին։

Վերահաս վճռական օրերից առաջ այս պարզ ճշմարտության գիտակցումն անչափ կարևոր է։

ՀԳ. «Թիվ 170 պետություն» մոդելի բուն էությունը պատկերացնելու համար ամենալավ համեմատությունը… հայ աղջիկների վիրահատված քթերն են։ Փողոցում շուրջդ ես նայում ու կարծում ես, թե բոլոր երիտասարդ աղջիկները նույն քիթն ունեն։ Այնինչ շատերը վարի են տվել իրենց գեղեցիկ, ինքնատիպ ու ոչ ստանդարտ քթերը՝ զուտ մոդայից դրդված։ Հետո զղջացել են, բայց ուշ է եղել»։

 

դիտվել է 285 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am