Փաշինյանի օգնականը TikTok-յան հոլովակով ցույց է տվել, թե ինչպես պետք է վարվել դատարկ շշի հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը գրանցվել է TikTok հարթակում և տեսանյութ հրապարակել` «Սիրենք մեր երկիրը» վերնագրով:
Մեքենայի սրահում արված կադրերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը սովորեցնում է, թե ինչպես պետք է վարվել դատարկ շշի հետ:
«Ուրեմն, տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,-ասում է նա տեսանյութում։