Այս ամենը հասցնելու է տնտեսության՝ հանրային սննդի և ծառայությունների ոլորտների ծավալների կրճատմանը

Չափից դուրս պարզունակ է

Երբ վարակվածների թիվը Հայաստանում օրական 2500-3000 էր՝ հանրային վայրեր այցելությունների ոչ մի սահմանափակում չկար, իսկ հիմա, երբ առնվազն տասն անգամ նվազել է՝ այցելությունները սահմանափակվելու են։

Երբ գրեթե չկային պատվաստվածներ՝ չկային նաև սահմանափակումներ, իսկ հիմա, երբ մարդիկ շատ ավելի շատ են պատվաստվում՝ ավելանում և ահագնանում են նաև սահմանափակումները։

Երբ այս տարվա Մարտ ամսվա վերջից կսկսեն գործել բացօթյա սրճարանները՝ նաև արգելվելու է ծխելը բաց տարածքներում։

Առաջին հայացքից թվում է, թե իսպառ բացակայում է տրամաբանությունը։ Իրականում այդպիսի տպավորությունը շատ պարզունակ խաբկանք է, որովհետև տրամաբանությունն առկա է՝ պարզապես միանգամայն այլ խնդիր է լուծվում։

Ընդսմին՝ պարզից էլ պարզ է, որ այս ամենը հասցնելու է տնտեսության՝ հանրային սննդի և ծառայությունների ոլորտների ծավալների կրճատմանը։ Այդ է վկայում նաև նման փուլով անցած երկրների փորձը։

Պարզ է նաև, որ հետևանքը լինելու է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների եկամուտների նվազումը, սննդի արտադրանքի սպառման անկումը, դրանից բխող՝ արտադրության ծավալների կրճատումը, գործող ձեռնարկությունների որոշ հատվածի գործունեության դադարեցումն ու աշխատատեղերի փակումը։ Հիմնավորման կարիք չունի նաև այն, որ մարդկանց մի ստվար զանգված զրկվելու է եկամուտներից։ Բնականաբար՝ եկամուտից զրկված քաղաքացին առողջության առումով անհամեմատ առավել խոցելի է դառնալու։ Մեկ մեջբերում՝ մարդիկ ավելի հաճախ այլ հիվանդություններով են հիվանդանում, որոնց բուժումը վճարովի է։ Հետևաբար, նշված մոտեցումների կիրառման արդյունավետությունը զուտ առողջապահական անվտանգության ապահովման առումով՝ չափազանց մշուշոտ է։

Հարց է ծագում՝ ո՞րն է իրական նպատակը, և ինչպե՞ս է նման քաղաքականությունը նպաստում առողջապահական անվտանգության ապահովման և տնտեսությանը հնարավորինս չվնասելու մոտեցումների միջև հավասարակշռության պահպանմանը։

Մեկ եզրահանգում է մնում. եթե մեզ հայտնի նորմալ երկրներում գործում է՝ «նվազագույնս վնասելով տնտեսությանը՝ ապահովել առողջապահական անվտանգությունը» սկզբունքը, ապա այստեղ գործում է մեկ այլ սկզբունք՝ «առողջապահական անվտանգության ապահովման պատրվակով՝ հնարավորինս վնասել տնտեսությանը»։ Այլ տրամաբանություն կամ նպատակ փնտրելն անմտություն է, որովհետև տվյալ մոտեցումը նաև տեղավորվում է վարվող ողջ քաղաքականության տրամաբանության և նպատակների շրջանակներում՝ «…որքան վատ` այնքան լավ» կարգախոսով։

Մնացել է գեթ մեկ սահմանափակում՝ քաղաքացիներին արգելել մտածելը…

Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։

Հ․Գ․ Ամենից նողկալին ու զավեշտալին այն է, որ բոլոր տեսակի սահմանափակումների առաջամարտիկներն իրենք իրենց «ազատական գաղափարներ կրողներ» հայտարարածներն են։

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am