Էրդողանն ու Ալիևն ընդդեմ՝ ռուս, «ոչ պիտանի» խաղաղապահների

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հերթական սրացմամբ, երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Լուրերի» հարցին:

«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումն է՝ հետագա սահմանագծման հեռանկարով, ինչպես դա արձանագրվել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ կարևոր է այդ հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Մոսկվայի անունից պատրաստակամություն է հայտնել համակողմանի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: «Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել մեր խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից: Բայց առավել հստակության համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ այս հարցով դիմեիք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին:

Խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ էլ և անհրաժեշտության դեպքում իրականացնում են միջադեպերի հետաքննություն»,-ասել է Զախարովան:
Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների մեղադրանքներին՝ Զախարովան նշել է. «Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը: Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության նկատմամբ»։

Այսպես, Մոսկվան արձանագրում է, որ ռուս խաղաղապահների վրա ստվեր են գցում, բայց չեն նշում, թե ով է «ստվեր» գցում՝ չի ասվում: Ինչո՞ւ է Մոսկվան համարում, որ ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի, լավ էլ ստացվում է: Այն աստիճանի, որ ՀԱՊԿ խաղաղապահները հասան Ղազախստան, բայց մի քանի օրից այդ երկրի նախագահ Տոկաևը հայտարարեց, որ մի քանի օրից ՀԱՊԿ խաղաղապահները կլքեն Ղազախստանը:

ՌԴ-ն այսօր այնքան թույլ է, որ անգամ ՀԱՊԿ խաղաղապահներին թույլ չտվեցին մնալ Ղազախստանում: Ու այստեղ գործ ունենք թե՛ արևմուտքի, թե թուրքական գործոնի հետ, որոնք հստակ, մեկը՝ բացահայտ, մյուսը՝ թաքնված ընդդեմ Ռուսաստանի են գործում:

Բացի այդ, որքան Մոսկվան շարունակի արձանագրել, որ՝ «լրջորեն մտահոգված» են հայ-ադրբեջանական սահմանին «հերթական սրմամբ», բայց տարիներ շարունակ չարձանագրեն, որ ադրբեջանական կողմն է սադրողը, հարձակվողը, արդյունքում ռուս խաղաղապահների «ոչ պիտանիությունն» ամբողջ աշխարհի համար ավելի ակնառու է դառնալու:

Սա է Անկարայի ու Բաքվի երազանքը, և նրանք հետևողականորեն այդ գծին են հետամուտ՝ անկախ այն բանից, թե ռուսաստանցի քանի բլոգեր, փորձագետ, խմբագիր, կամ Պետդումայի պատգամավոր որքան ուժգին է գովերգում ռուս-ադրբեջանական ու ռուս-ադրբեջանական «անսասան» բարեկամությունը:

Էրդողանի ու Ալիևի՝ Պուտինին ուղղված ջերմ ու շռայլ խոսքերին պետք չէ խաբվել, նրանք «ընդհատակից» այլ աշխատանք են տանում, պարզապես պետք է դա տեսնել ու «ջայլամի» քաղաքականություն չվարել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1755 անգամ
Լրահոս
Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am