Նիկոլի «խաղաղության դարաշրջանում» Ալիևը Հայաստանի դեմ պատերազմի պայմանը դրեց

«Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Մենք առաջարկում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ճանաչենք մեր փոխադարձ տարածքային ամբողջականությունը։ Եթե սրան համաձայն չեն, մենք էլ նկրտումներ ունենք։ Նրանց տրվել է «Սևանի կոտովինան (Գոյչե)», Զանգեզուրը և Երևանը։ Մենք էլ կպահանջենք նրանց հողերը։ Մենք չենք պարտվի»։ Սրանք երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած մտքերն են՝ Հայաստան-Թուրքիա առաջին պաշտոնական բանակցություններից 2 օր առաջ...

Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին պատերազմով, այն դեպքում, երբ համարում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այն ուղարկել է պատմության գիրկը:
Հիմա Փաշինյանի իշխանության գոյության պայմաններում Ալիևը հայտարարում է Հայաստանի դեմ պատերազմ չսկսելու պայմաններ՝ այն դեպքում, երբ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին:

Ավելին, Ալիևը, սանձարձակորեն ու ցինիկ կերպով բացեիբաց հայտարարում է, որ արգելափակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ահա թե ինչ է ասում Ալիևը. «Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը։ Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծվել է, իրենց փոխարեն մենք լուծել ենք այս խնդիրը, և նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված։ Իմ տեղեկություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև նախկինի պես միասնականություն չկա։ Վերջին շրջանում այդ երկրների հարաբերությունները հատկապես սրվել են, և նրանք տարբեր կարծիքներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ: Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ»։

Այսինքն, Ալիևը ընդգծված հանդես է գալիս ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման: Նա չի ցանկանում բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որովհետև դա կնշանակի Արախի կարգավիճակի ճշգրտում:

Ալիևը, ըստ էության, իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ ընդդեմ Հայաստանի պատերազմ սկսելու նախապայմանները ներկայացնել: Սա իրական սպառնալիք է, միջազգային իրավունքի խախտում, ընդդեմ ՀՀ քաղաքացիների հստակ սպառնալիք:

Ալիևը պնդում է, թե երեկ սահմանին արձանագրված բախումների հետևանքով հայկական կողմը պաշտոնապես հայտարարվածից մի քանի անգամ ավելի շատ զոհ է ունեցել։ «Ես պաշտպանության նախարարից տեղեկություններ եմ ստացել, որ հայկական կողմում 6-8 զինվոր է զոհվել», նշել է Ալիևը՝ կատարվածի համար կրկին մեղադրելով հայկական կողմին։ «Դա հայկական կողմից սադրանքի առաջին փորձը չէ, ցավոք, նախկինում մեր կողմից ձեռնարկված բոլոր պատասխան քայլերը առայժմ դաս չեն եղել Հայաստանի համար, և երեկվա դեպքն էլ բացառություն չէր», - ասել է Իլհամ Ալիևը՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։ «Ադրբեջանը ուշի ուշով հետևում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», - ասել է Ալիևը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե Հայաստանի գործընկերներից ում են հատկապես ուղղված այս խոսքերը։

Փոխարենը՝ Ալիևը պնդել է, թե Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։ Որպես բանակի կատարելագործման միջոց՝ Ալիևը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը, պնդելով, թե դրանք «լավագույնս են իրենց դրսևորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ահա, այս երկրի առաջնորդի հետ Փաշինյանը պատրաստվում է «խաղաղության դարաշրջան» բացել: Մեկ օր է անցել Ալիևի հարցազրույցից, Փաշինյանը ծպտուն հանե՞լ է: Թե՞ պատրաստվում են վաղվա հայ-թուրքական բանակցություններին, որոնց ընթացքն ի դեպ, Թուրքիայի իշխանությունները խոստացել են, որ համաձայնեցնելու են Ադրբեջանի իշխանությունների հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2681 անգամ
Լրահոս
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am