Խոսիր Նիկոլ, «ՀԱՊԿ-ում հարց լուծող» ու հին «վոժդերին» սովորեցնող

Մի քանի օր է, ինչ սահմանին կրկին լարված իրավիճակ է: Հայկական կողմը երեք հայտնեց երեք զոհի մասին, ադրբեջանականը` մեկ զոհի: Երեկ սահմանին ինտենսիվ փոխհրաձգություն էր:

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հետ: «Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր։ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Հայկական կողմը ևս հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը։

Վարչապետի աշխատակազմի լրատվականն այլ մանրամասներ չի փոխանցում։
Երկու օրից Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին հանդիպումն են անցկացնելու: Ու հիմա Թուրքիան Ադրբեջանի միջոցով Փաշինյանի իշխանությանը հասկացնում է, որ իրենց հետ բանակցելու են «վիզը ծռած» խեղճի կարգավիճակով, այսինքն՝ Հայաստան պետությունը պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանի հոգեբանությամբ՝ պարտված ու խեղճ, ոչ թե այնպիսին, ինչպիսին օրեր առաջ փորձեն իրեն ներկայացնել՝ Փաշինյանը, թե ՀԱՊԿ-ում մի քանի ժամում «հարց լուծող» է դարձել՝ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետը:

Դե վճռական քայլի դիմիր, Փաշինյան, ՀԱՊԿ-ում ղեկավարող երկիր ես, ո՞ւր են ՀԱՊԿ-ի զորքերը, ինչո՞ւ են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին դուրս շպրտում մեր երկրից:

Իսկ տեսնո՞ւմ է ինչ լեզվով են հայ-թուրքական բանակցություններից 2-3 օր առաջ իր հետ «խոսում» թուրքերը...

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Հուլուսի Աքարը Զաքիր Հասանովին հավաստիացրել է, որ «Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են»։

Ո՞վ է Փաշինյանի իշխանության դաշնակիցը... Ղազախստանի՞, թե՞ Բելառուսի նախագահները, որոնք շնորհավորել են Ալիևին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու «պատմական արդար հաղթանակի» համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3085 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am