«Ժողովուրդ» թերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանության ներկայացուցիչները շաբաթվա վերջ հանդիպում-հավաք են ունենալու: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ` հունվարի 14-ին, ՔՊ-ականները մեկնելու են Դիլիջան: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղ կլինեն մինչև կիրակի օրը, քանի որ շատ բան ունեն քննարկելու, բավական երկար ժամանակ է, որ նման ֆորմատով չեն հավաքվել. փոխանցեց մեր աղբյուրը:
Հավաքը կապված է նաև հունվարի 17-ին՝ երկուշաբթի մեկնարկելիք խորհրդարանի նոր աշխատանքով: Իշխանության ներկայացուցչները պետք է հասկանան, թե ԱԺ-ում ով ինչպես է իրեն դրսևորելու, որ նախագիծը ինչպես, ով պետք է ներկայացնի, ու ինչպես պետք է քվեարկությունները կազմակերպեն: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դիլիջան, սակայն դեռևս հստակեցված չէ, թե այդ երեք օրերից որ օրը վարչապետը կայցելի իր թիմին:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ բավականին մեծ դժգոհություն կա թիմում Ղազախստան հայկական զորք ուղարկելու հետ կապված վարչապետի որոշման, ինչպես նաև վերջերս երկու ՔՊ-ականների` Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին մարզպետի պաշտոններում նշանակելու որոշման վերաբերյալ: Շատերի կարծիքով՝ սխալ որոշումներ են դրանք, ու այս փակ հանդիպմանը պետք է քննարկում լինի այդ հարցերի շուրջ:
Ըստ մեր տեղեկությունների՝ զգուշացվել է, որ հանդիպմանը բացականեր չլինեն, քանի որ խորհրդարանի նոր աշխատանքների վերաբերյալ պետք է հստակեցումներ լինեն, ու բոլորը պետք է տեղյակ լինեն»։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը:
Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը:
Օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։
Օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: