«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում:
Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխություննրը շարունակել նաեւ աշխատակազմում:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը:
Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը:
Օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։
Օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը: