Հարություն Խաչատրյանը վերընտրվեց

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն ներկա տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը և միաձայն ընտրվեց: Հարություն խաչատրյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ շատ դժվար չորս տարիներ են անցկացրել: «Մենք եկել էինք, որպեսզի զբաղվեինք կինոյով, արվեստով, վերականգնելով ու վերակառուցելով, բայց բավականին դժվար տարիներ անցկացրեցինք. պատճառը և համավարակն էր, և պատերազմն էր, և հազարավոր դժվարություններն էին, որ մենք ունեցանք: Կարծում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք նորից վերականգնվելու, հասկանալու համար, որ Կինեմատոգրաֆիան և կինոն մեզ համար շատ կարևոր է: Հասկացանք, որ պետք է մենք շարունակենք, պետք է ապրենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Մինչ ընտրությունը ներկայացվեց Միության չորս տարիների կատարած աշխատանքները՝ բովանդակային և ֆինանսական մասերով: Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ կինոյի տանը նախորդ 4 տարիների ընթացքում ցուցադրվել է 356 ֆիլմ, իրականացվել է 53 հանդիպում՝ ընտրված խորագրերով, անցկացվել է 6 կինոփառատոն, կազմակերպվել են կինոզրույցների շարք, եղել է պրոֆեսիոնալ գիլդիաների կազմավորում, իրականացվել են կինոյի տան շենքի վերականգնման աշխատանքներ և էլի մի շարք կարևոր նախագծեր:

Վերստուգիչ հանձնաժողովը, որն անցած չորս տարիներին խիստ վերահսկողությամբ հետևել է Կինոգործիչների միության գործունեությանը, այն գնահատեց բավարարից լավ: Հայաստանի կինոգործիչների միության 153 անդամներից ժողովին և քվեարկությանը ներկա էին 108-ը: Նախագահի ընտրությունից հետո համագումարը ընտրեց նաև վարչության կազմ:

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտեց, որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:

դիտվել է 306 անգամ
Լրահոս
Նոր ցեղասպանություն ու ոչինչ չասող մտքեր՝ Արևմուտքից Էրդողան-Ալիև համակարգված սադրիչ քաղաքականությանը դիմագրավող չկա Բաքվի «մեծահոգությունը» Հայաստանի ուղղությամբ ու խորամանկ «տրյուկը» Ինչո՞ւ եք հեռացնում խաչքարերը, ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել Ամո՛թ ձեզ գեներալներ, իմ հող չհանձնող Դավիթի հողը հանձնում եք թուրքին, ձեզ անիծում եմ․ հերոսի մայր (video) Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք... Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում Պարզվել է՝ ինչու է այսօր մահացել զինծառայողը Ե՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Բա թուրքն այդպես է խոսում Աղավնոյի ու Բերձորի բնակիչների հետ. Գագիկ Մինասյան (video) Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր Քաշաթաղից տարհանվում են հուշարձանները Հայաստանի շախմատի հավաքականի անդամները ժամանեցին Հայաստան Հստակ է՝ Հայաստանում «արյան գետեր են հոսելու, գլուխներ են թռնելու», կամ…Հովհաննես Շահինյան (video) Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ․ Գեղամ Բաղդասարյան Հայաստանը կառուցողական մոտեցումներ ունի. Բայրամով ԶԻԼ-ի վարորդը դարձել է 8 ավտոմեքենաների շղթայական վթարի պատճառ Թուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրել Վեհափա՛ռ, ձեր գործելու ժամանակն է, հայրենիքը չեղավ, եկեղեցին ու՞մ է պետք լինելու. Սարգիս Ավետիսյան (video) Oդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի Նախկին վարչապետս՝ հարց եմ տալիս քեզ Փաշինյան. Խոսրով Հարությունյան (video) Հրատապ. Երևանի մատույցներում մարտեր են ընթանալու. պատերազմի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը: Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը: Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ: Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը: Օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub