Փաշինյանը նոր պատերազմի է տանում. Դավիթ Շահնազարյան

1992թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա արձանագրել է, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումը հենց այդ օրենքով արգելված փաստաթուղթ է, մինչդեռ դա է Նիկոլ Փաշինյանի նպատակը ու փաստել, որ վաղուց է բարձրաձայնել այն մասին, որ սա դրսից ձևավորված իշխանություն է, և սպասարկելու է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

«Ըստ էության նրան իշխանության են բերել «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձևով։ Արցախն ընդամենը իրենց առաջին ճաշատեսակն էր, հիմնական ճաշատեսակը Սյունիքն է»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։

Վերջինս ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու։ Անընդհատ տարածքներ է հանձնում՝ ասելով, որ պատերազմ չլինի և խաղաղության օրակարգն է առաջ տանում, մինչդեռ Դավիթ Շահնազարյանը վստահեցնում է՝ խաղաղություն չի կարող լինել, եթե պատրաստ չես պատերազմելու։

ԱԱԾ նախկին ղեկավարի արձանագրմամբ՝ այս փաստաթղթում ոչինչ չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքներից։ Ավելին, ըստ նրա Ադրբեջան այս պահին իր հսկողության տակ է պահում ոչ թե 41 ք/կմ ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչպես հայտարարել է նիկոլ Փաշինյանը, այլ դրա կրկնակին։

«Իր ասած 41 ք/կմ-ն իրականում երկու անգամ ավելին է, և չկա պահանջ, որ մինչև ադրբեջանական զինված ուժերը դուրս չգան, դելիմիտացիայի մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Կառավարության նիստում նա օգտագործեց ագրեսիա արտահայտությունը, ինչը չասաց երեկվա հանդիպման ժամանակ։ Ընդամենը օգտագործեց ներխուժում բառը և դրանից հետո հույսը միջազգային հանրության վրա՞ է դրել։ Եթե միջազգային հանրության վրա ես հույս դրել, ուրեմն Բրյուսելում այդ հարցը պետք է բարձրացնես։ Պետք է բարձրացնի ռազմագերիների, Ադրբեջանի կողմից վարձկանների, ֆոսֆորային ռումբեր օգտագործելու հարցերը»,-նշել է Դավիթ Շահնազարյանը։

ԱԱԾ նախկին ղեկավարն ընդգծեց՝ ներկայիս իշխանությունները թուլացրեցին երկիրը՝ ավելացնելով, եթե թույլ ես, դաշնակիցներդ քեզ չեն ներում, իսկ թշնամիները քեզ չեն խնայում։

Դավիթ Շահնազարյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում՝ ժամը 20-ին։

դիտվել է 1712 անգամ
Լրահոս
Ինչու են բերձորցիներին այլընտրանք առաջարկում Նոր կարգավորումներ Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի Ինչ է սպասվում ԱԺ աշնանային նստաշրջանում Նոր ցեղասպանություն ու ոչինչ չասող մտքեր՝ Արևմուտքից Էրդողան-Ալիև համակարգված սադրիչ քաղաքականությանը դիմագրավող չկա Պատերազմից հետո պետական մակարդակով ներդրումներ չեն արել, ասել են՝ հանձնելու ենք․ օգնել են ընկերները, ամերիկահայերը․ Աղավնոյի գյուղապետ Բաքվի «մեծահոգությունը» Հայաստանի ուղղությամբ ու խորամանկ «տրյուկը» Ինչո՞ւ եք հեռացնում խաչքարերը, ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել Ամո՛թ ձեզ գեներալներ, իմ հող չհանձնող Դավիթի հողը հանձնում եք թուրքին, ձեզ անիծում եմ․ հերոսի մայր (video) Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք... Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում Պարզվել է՝ ինչու է այսօր մահացել զինծառայողը Ե՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Բա թուրքն այդպես է խոսում Աղավնոյի ու Բերձորի բնակիչների հետ. Գագիկ Մինասյան (video) Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր Քաշաթաղից տարհանվում են հուշարձանները Հայաստանի շախմատի հավաքականի անդամները ժամանեցին Հայաստան Հստակ է՝ Հայաստանում «արյան գետեր են հոսելու, գլուխներ են թռնելու», կամ…Հովհաննես Շահինյան (video) Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ․ Գեղամ Բաղդասարյան Հայաստանը կառուցողական մոտեցումներ ունի. Բայրամով ԶԻԼ-ի վարորդը դարձել է 8 ավտոմեքենաների շղթայական վթարի պատճառ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը: Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը: Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ: Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը: Օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub