Ազգային շահի դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում

Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է, մեր ազգային շահերի հաշվին թուրքադրբեջանական իղձերի անվերապահ սպասարկումը։

ա/ Ոչ մի խոսք Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի արդեն վեցերորդ ամիսը շարունակվող ներխուժման, դե ֆակտո ադրբեջանական ագրեսիայի մասին։

բ/ «Ի շահ Հարավային Կովկասի կայունության․․․» նշում է հայտարարությունը, իսկ որտե՞ղ է Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահը։ Ոչ մի խոսք գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին։

գ/ Ոչ մի խոսք միջազգային իրավական նորմերով, հանրաքվեով հիմնավորված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի կարգավիճակի մասին։ Սա ըստ էության նշանակում է լռելյայն համաձայնել Արցախի հարցը փակված համարող Ալիևի հռետորաբանությանը։ Սա նշանակում է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբի առաքելության դենոնսացիա․ Եթե ՀՀ-ը չի հետամնդում իր ազգային ու պետական շահերը, միջազգային կառույցներից ի՞նչ ակնկալություն․․․

դ/Ոչ մի գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային․ ըստ էության մեկ տարի հետո դարձյալ լեգիտիմացվում է թուրքադրբեջանական ագրեսիան և հետագա իրավական և դիվանագիտական հարթակներում թուլացնում, ավելի շուտ՝ չեզոքացնում է ՀՀ պահանջատիրությունը։

ե/Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների մասին։

զ/ Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման կամ պղծման մասին։

է/ «Տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտում և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակում» ահա այս առաջին հայացքից անմեղ հաստատման տակ թաքնված Հայաստանի հերթական նվաստացման, յուրացման և ոչնչացման ծրագիրը, որ մեզ բաժին հանեց ազգակործան ուրացողը։

Այսպիսին է նիկոլի իշխանության գինը, մեր ԱՆԱՊԱԳԱ հեռանկարը։

ՊԱՅՔԱՐ և ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ինչու են բերձորցիներին այլընտրանք առաջարկում Նոր կարգավորումներ Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի Նոր ցեղասպանություն ու ոչինչ չասող մտքեր՝ Արևմուտքից Էրդողան-Ալիև համակարգված սադրիչ քաղաքականությանը դիմագրավող չկա Ինչ է սպասվում ԱԺ աշնանային նստաշրջանում Պատերազմից հետո պետական մակարդակով ներդրումներ չեն արել, ասել են՝ հանձնելու ենք․ օգնել են ընկերները, ամերիկահայերը․ Աղավնոյի գյուղապետ Բաքվի «մեծահոգությունը» Հայաստանի ուղղությամբ ու խորամանկ «տրյուկը» Ինչո՞ւ եք հեռացնում խաչքարերը, ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել Ամո՛թ ձեզ գեներալներ, իմ հող չհանձնող Դավիթի հողը հանձնում եք թուրքին, ձեզ անիծում եմ․ հերոսի մայր (video) Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ականատես ենք հերթական հետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարեզում ձախողման հետևանք... Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում Պարզվել է՝ ինչու է այսօր մահացել զինծառայողը Ե՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Բա թուրքն այդպես է խոսում Աղավնոյի ու Բերձորի բնակիչների հետ. Գագիկ Մինասյան (video) Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր Քաշաթաղից տարհանվում են հուշարձանները Հայաստանի շախմատի հավաքականի անդամները ժամանեցին Հայաստան Հստակ է՝ Հայաստանում «արյան գետեր են հոսելու, գլուխներ են թռնելու», կամ…Հովհաննես Շահինյան (video) Ստեփանակերտը կարող է և պիտի դառնա որոշում ընդունելու տեղ․ Գեղամ Բաղդասարյան Հայաստանը կառուցողական մոտեցումներ ունի. Բայրամով ԶԻԼ-ի վարորդը դարձել է 8 ավտոմեքենաների շղթայական վթարի պատճառ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը: Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը: Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը: Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ: Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը: Օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքան գործիչ Հովհաննես Շահինյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub