Քծնանքի, շողոքորթության ու կեղծիքի «մաստեր կլաս» Սոչիում

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիի գագաթաժողովում կողմերը կուրվագծեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությունները, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի կողմից այս ակնկալիքով այսօր Սոչիում մեկնարկեցին եռակողմ բանակցությունները:

Սա այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն էր, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ: Դեռ մինչև Սոչիի բանակցությունների մեկնարկը ռուսական կողմի հաղորդմամբ, նախատեսվում էր քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։

Փաշինյանն օրեր առաջ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները նոր փաստաթուղթ են ստորագրելու, հայտարարել էր՝ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։ «Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանը անցնելու է այստեղով, այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ աշխատանքը, կամ այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հրման վրա», - ասել էր նա։ Պաշտոնական աղբյուրները մինչև Սոչիի հանդիպումը չէին հստակեցրել՝ լինելո՞ւ է արդյոք դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Սոչիի հանդիպման օրակարգում, թե ոչ:

Սոչիի հանդիպմանը նախորդել էին սահմանի արևելյան հատվածում պատերազմից ի վեր ամենաարյունալի բախումները, որոնք դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Փաշինյանն այնուհետև հայտնեց, որ Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ, և դրանք հայկական կողմի համար ընդունելի էր համարել, այլ մանրամասներ, սակայն, չէր հայտնել։

Դեռ մինչև հանդիպումը պարզ էր, որ Սոչիում կհայտարարեն հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին, բայց սա մի գործընթաց է, որը կարող է տևել ընդհուպ մինչև տասնյակ տարիներ: Կարևոր է, թե բացի գործընթացի մեկնարկից, ընդունված տեքստում կֆիքսվե՞ն նաև որոշակի սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է հետագա տարիների կամ տասնյակ տարիների ընթացքում այդ գործընթացը իրականացվի... Այսինքն՝ առաջին հերթին որ ճանապարհներն են բացվելու՝ ավտոմոբիլայի՞ն, երկաթուղայի՞ն, կամ գուցե նաև ժամանակացո՞ւյց»։

Այսպես, Սոչիում նախ մեկնարկեց Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում Ալիևը քծնանքի «մաստեր կլաս» ցուցադրեց՝ Ռուսաստանի նախագահին պերճախոս գովեստի խոսքեր հղելով: Իհարկե, նաև կեղծքի տարածում էր՝ պաշտոնական մակարդակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, նրա համոզմամբ՝ Ղարաբաղում «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել, եղել եմ զինված բախումներ Հայաստանի հետ սահմանին, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չէ»։ Առնվազն հայ քաղաքացիական անձանց վերջին երկու սպանություններն Արցախում եղել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Այսինքն, Ալիևը ցանկացած մեղքը կրկին բարդել հայկական կողմի վրա: Մնում է՝ արցախցիներին մեղադրեն իրենք՝ իրենց սպանելու մեջ...

Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը Սոչիից հետո էլ դեկտեմբերին Բրյուսելում կհանդիպեն։ Այս հանդիպումն էլ անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում և Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ։

Այն, որ Սոչիի հանդիպմանը Անկարան ու Բաքուն որոշակի ճնշումներ գործադրեցին՝ փաստ է: Նախ, նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգեց Ադրբեջանում թուրքական բանակի առկայությունը: Իսկ Սոչիի հանդիպումից ուղիղ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 25-ին, Էրդողանը Թուրքիայի ԱԱԽ նիստ հրավիրեց....

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը տևեց 3 ժամ և ավարտվեց հայտարարության ընդունմամբ։ Տարածված հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին։ Նշվել էր, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու համար։ Հարևանների միջև վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։

Այսպես, Անկարան Երևանին կրկին կոչ արեց ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին: Այսինքն, երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, խաղաղ ճանապարհով անհամաձայնությունների շուտափույթ հարթման կարևորությունը նշելով, Անկարան հստակ սպառնում է՝ սադրանքներ հայ-ադրբեջանական սահմանին չպետք է լինեն, Հայաստանը չպետք է փորձ անի ընդդիմանա իրենց ագրեսիվ քաղաքականությանը: Ասել է թե՝ ադրբեջանական կողմը կարող է ներխուժել ՀՀ տարածք, բայց դա վարպետորեն կդիտարկվի որպես Հայաստանի կողմից հրադադարի պահպանման և խաղաղության առաջարկից հրաժարում:

Ահա, այսպիսի «ճարպիկ» նախապայմաններ ու սպառնալիքներ՝ ուղղված պաշտոնական Երևանին՝ Անկարայից, որը Փաշինյանը, պարզվեց, դեռ նոր է փորձում պարզել ու հասկանալ, երբ ամեն ինչ սևով սպիտակի վրա ասվում է...

Մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երկխոսության ավարտից հետո երեկոյան նախագահ Պուտինը մտադիր է հանդիպում գումարել Անվտանգության խորհրդի նիստ` մշտական անդամների մասնակցությամբ, Սոչիի բանակցությունների մեկնարկին հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սպասենք ուշ երեկոյան տեղեկատվական արտահոսքերին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8522 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am