Օրվա լուսանկար
Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով:
Լսումներին մասնակցում են քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական դեմքեր և խնդրով հետաքրքրված հայ հասարակության այլ ներկայացուցիչներ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից լսումներին որևէ մեկը ներկա չէր:
«Ճիշտ քարտեզը ԱԺ դահլիճում։ Ես էլ ասում եմ քպականները ինչի են թռած», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, որը նույնպես ներկա է լսումներին, հրապարակելով ՀՀ և ԱՀ քարտեզով լուսանկար ԱԺ դահլիճից: