Նիկոլ Փաշինյանի հույժ գաղտնի տեխնիկական բարելավումը և Pegasus լրտեսական ծրագրի սկանդալը

 

Կառավարությունը պատրաստվում է պետական բյուջեից 26 մլն 239 հազար դրամ գումար հատկացնել «ՀՀ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» հոդվածով, որը կիրագործվի հույժ գաղտնի ընթացակարգով ։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության նոյեմբերի 25-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ առաջարկվում է վերաբաշխում կատարել 2021 թվականի Վարչապետի աշխատակազմին հատկացված բյուջետային միջոցներում՝ առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված։ Վերաբաշխված գումարներից 2մլն 292.7 հազ. դրամը  կուղղվի  ընթացիկ նորոգմանը,  իսկ 26,մլն 239 հազար դրամը՝ տեխնիակական հագեցվածությանը։
Առաջարկությունը ներկյացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Թե կոնկրետ ինչ նպատակով, որտեղից, ումից, ինչ ընթացակարգով և ինչպիսի սարքավորումներ են ձեռքբերվելու՝ չի մանրամասնվում ո՛չ նախագծում, ո՛չ էլ դրա հիմնավորման մեջ։ Նշվում է միայն, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Մնացած բովանդակային կետերը չեն մեկնաբանվել, քանի որ համարվում են հույժ գաղտնի։
Հատկանշական է, որ հենց նույն օրը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ 
Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված։
Նախազգուշական նամակ ստացած անձանցից մեկը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է։ Այս մասին նա հայտնել է անձամբ՝ գրառում կատարելով ՖԲ իր էջում։ Վանեցյանը նշել է, որ լրետասական ծրագրով գաղտնալսել են ոչ միայն իրեն, այլև իր մերձավոր շրջապատին։

Դեռևս ամռանը մամուլում հրապարակումներ եղան, որ Նիկո, Փաշինյանը ձեռք է բերել 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» լրտեսական համակարգ, որն այլ երկրներում կիրառվում է արտաքին հետախուզության մեջ՝  գաղտնալսումների իրականացման նպատակով։

Հայտնի է, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, առանց սեփականատիրոջ  իմացության կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը ։

Pegasus ծրագիրը օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Դեռևս ամիսներ առաջ հրապարակում եղավ, որ լրագրողական մի քանի կազմակերպություններ դատի են տվել  Pegasus լրտեսող ծրագրի արտադրողին։  Հայտնի է նաև, որ այս ծրագիրը կարող են ձեռք բերել միայն հատուկ կառույցներն ու կազմակերպությունները։ Այս ծրագիրը  ֆիզիկական անձանց համար վաճառք չունի։  
Թե ինչքանով կապ ունի վարչապետի աշխատակազմի հույժ գաղտնի տեխնիկական բարելավումը Pegasus լրտեսական ծրագրի հետ, դժվար է ասել։ Սակայն այս կարգի համընկնումները, թերևս, պատահական չեն լինում։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 13198 անգամ
Լրահոս
Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am