Ովքեր են սորոսականներ
Թուրքիայի նախագահի կուսակիցներն իրար են մեղադրում սորոսական լինելու մեջ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Շամիլ Թայարը նշել է, թե երկրում նախագահական ընտրությունները 50+1 տոկոսով իրականացնելը եղել է սորոսականների նախագիծը։
Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ Շամիլ Թայարը շեշտել է, թե նախագահական ամենալավ համակարգը ԱՄՆ–ին է, իսկ Թուրքիայում այն որպես թակարդ ներդրել են իշխող կուսակցության ներսում գտնվող սորոսականները։