Ռուսական տարածքները՝ «Թուրքական քարտեզում». Պուտինը լուռ է, լոլիկի առևտուրն ու Անթալիայում հանգիստն ավելի կարևոր է

Թուրքական խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրապարակել է իր լուսանկարը «Թուրքական աշխարհի քարտեզի» ֆոնին, որում ներառված են մի շարք ռուսական շրջաններ՝ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչև Ալթայ ու Յակուտիա: Խոսքը Ռուսաստանի Դաշնության մոտ 20 սուբյեկտի մասին է:

Ըստ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված վերլուծական հոդվածի՝ լուսանկար-քարտեզում նշված են Սիբիրի լայնածավալ տարածքները: Այս քարտեզը հայտնվել է Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) գագաթնաժողովում` «Թյուրքական աշխարհի տեսլականը մինչև 2040 թվականը» հռչակագրի ընդունման հաջորդ օրը։

Իսկ այդ գագաթնաժողովում Թյուրքական խորհուրդը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունը ոչ մեկին չպետք է անհանգստացնի»։ «Ընդհակառակը, պետք է ձգտել դառնալ ծագող այս՝ պատմական ընդհանրությունների վրա հիմնված կառույցի մասը։ Այս կազմակերպությունը միջպետական կապերի զարգացման հարթակ է»,- ասել էր նա։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ դեռ փետրվարին թուրքական TRT1 հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել մի սյուժե, որում հաղորդավարը խոսում էր այն մասին, թե «որ տարածքները մինչև 2050 թ. կմտնեն Թուրքիայի կազմի մեջ»։ Դրանց թվում նշել էին՝ Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Լիբիան, ինչպես նաև Արաբական թերակղզին և Միջին Ասիայի մեծ մասը։ Նշվում էին նաև ռուսական որոշ տարածքներ, որոնք ենթադրաբար պետք է անցնեն Թուրքիային, մասնավորապես՝ Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան, Հյուսիսային Օսեթիան, Ղրիմը, Սևաստոպոլը, Կրասնոդարի և Ստավրոպոլի տարածքները։

Յակուտիայից Պետական դումայի պատգամավոր Ֆեդոտ Տումուսովը, ըստ «ՀՀ»-ի հոդվածագրի, Թուրքիայի տարածքային նման հավակնությունները դատարկություն է անվանել. «Մի կողմից՝ այո, մենք թուրքեր ենք, բայց որպեսզի այսպիսի քարտեզ նկարենք… Դա անօգուտ գործ է: Ռուսաստանը պետք է արձագանքի նման գործողություններին: Ինչո՞ւ մեկ այլ պետություն պետք է ոտնձգություն կատարի մեր տարածքային ամբողջականության դեմ»,- ասել է նա «Գազետային»: Միևնույն ժամանակ Թաթարստանից խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Այրաթ Ֆարախովը նշել է, որ հակված չէ Դևլեթ Բահչելիի նման ժեստը գնահատել որպես Թուրքիայի դիրքորոշում: «Կարծում եմ՝ դա անհեռատես քաղաքական գործչի դիրքորոշում է, ով փորձում է իրացնել իրեն: Ըստ իս՝ Թուրքիան տարածքային հավակնություններ չունի Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա: Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թաթարստանում Թուրքիան բավական մեծ ներդրող է և աշխատանքային տեղեր է ստեղծում: Նա Թուրքիայի հետ համագործակցությունն անվանել է փոխշահավետ և արդյունավետ: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չպետք է արձագանքի նման «անհեռատես» գործողություններին:

«Դա նրանց սովորական ամբիցիան է, նոր բան չկա: Այն կարելի է տեսնել թուրքական ցանկացած դասագրքում: Երեխաներին դպրոցից սովորեցնում են, որ սա մի աշխարհ է, որում բացառապես թուրքեր են ապրում»,- «Գազետային» ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին: Նրա խոսքերով՝ խոսքը մի երևույթի մասին է, որը հայտնի է պանթյուրքիզմ անունով, այսինքն՝ մեծ կայսրության ստեղծման գաղափարի մասին: «Պանթյուրքիզմի նման ալիքը նրանց տարավ գերմանական բլոկի կողմը, որի կազմում թուրքերը մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին: Արդյունքում կայսրությունը փլուզվել է։ Սովորաբար այդպես են ավարտվում նրանց բոլոր հավակնությունները»,- ասել է փորձագետը։ Ինչպես նշել է Նադեին-Ռաևսկին, այժմ Թուրքիայում շատ կազմակերպություններ հավատարիմ են այդ քաղաքականությանը, նրանց աջակցում է թուրքական կառավարությունը։

Ինչպես հոդվածագիրն է արդարացիորեն նկատում՝ ակնհայտ է, որ Ռուսաստանում ներքին որոշակի ուժեր ձգտում են թաքցնել Թուրքիայի իրական նպատակները և ժամանակից շուտ, ինչպես արտահայտվում են որոշ թուրք գործիչներ ու վերլուծաբաններ, չբացահայտել «որսորդի» տեղը: «Ոմանք էլ պարզապես չեն գիտակցում իրենց նետված մարտահրավերը և շարունակում են քամահրանքով վերաբերվել Թուրքիային՝ անգամ չցանկանալով պատկերացնել, որ այդ պետությունը կարող է համարձակվել նայել ՌԴ-ի ուղղությամբ: Բայց դա ընդամենը իներցիայի ուժով հավատ է սեփական պետության մեծության մասին: Թուրքիան ոչ միայն նայում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև չսխալվելու համար «հեռադիտակներ է պատվիրել»: «Այո, «Գորշ գայլերն» աջ ծայրահեղական ազգայնական կուսակցություն է, որը մեծ աջակցություն չի վայելում Թուրքիայում, բայց չպետք է մոռանալ, որ Էրդողանը ջերմ հարաբերություններ է պահպանում Բահչելիի հետ: Թյուրքական խորհրդի անվանափոխության արդյունքում ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպությունը մեծ Թուրանի՝ եվրասիական հսկայական կայսրության կորիզն է: Այն կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ կործանվի Ռուսաստանը: Իսկ Մոսկվան բարեկամություն է անում Էրդողանի հետ, նրան C-400 վաճառում, ատոմակայան կառուցում, մինչդեռ պետք է դիմադրեր…», եզրափակում է հոդվածագիրը:

Որքան էլ ՌԴ-ում պնդեն, թե գալիք տարում Թուրքիայում ընտրություններ են, և էրդողանն ընդամենը ցույց է տալիս իր հզորությունը, բոլորի համար ակնհայտ է, թե այսօրվա Թուրքիան ինչ հավակնություններ ունի ընդհանրապես ողջ աշխարհում: ԵՄ երկրներում թուրքական «դպրոցների», ներդրումների արդյունքում պատկերված քարտեզներ էլ ի ցույց են դրել Թուրքիայի ազդեցության աճը ԵՄ երկրներում, որի դեմ առհասարակ, միայն Ֆրանսիան է կարծես ընդդիմանում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ու անձնապես Պուտինի վարած քաղաքականությանը, ապա այն իսկապես շատերին է անհանգստացնում: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանում խոսքի ազատություն չկա, այն առումով, ու իրապես պուտինյան ռեժիմին ընդդիմացողները չեն կարող խոսել Պուտինի վարած սխալ քաղաքականության մասին:

Իսկ այ նրանք, ովքեր խոսում են՝ դրանք Կրեմլի քարոզչության շրջանակներում «դաբրո» ունեցողներն են: Օրինակ, հայտնի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի եթերում հայտնի վերլուծաբանները դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ահազանգում էին Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության մեծացման, և առհասարակ, Ռուսաստանում թուրքական վնասակար ազդեցության մասին:

Բայց ինչպես ասում են՝ ասողին, լսող է պետք... Մի քանի ռուսաստանցի փորձագետներ խոսում են թուրքական հավակնությունների մասին, դրանք ուղիղ սպառնալիք համարում Թուրքիայի համար, բայց Պուտինը լռում է: ՌԴ-ում ակնհայտ է, որ իշխանական ինչ-որ թև կա, որը որոշել է, որ Ռուսաստանի ապագան պայծառ է՝ անգամ, եթե Թուրքիան մեծացնի ազդեցությունը ՌԴ տարածքում և նախկին խորհրդային հանրապետություններում:

Այնպես որ, Ռուսաստանի տարածքի վրա «Թուրքական աշխարհի քարտեզի» ցուցադրությունը՝ Էրդողանի հետ լուսանկարում, կանցնի հարթ ու հանդարտ...

Ռուսաստանի այսօրվա իշխանությունների համար, ինչպես որոշ ռուսաստանցի փորձագետներ են նկատում՝ կարևորը թուրքական լոլիկի առևտուրն է ու Անթալիաներում հանգիստը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2398 անգամ
Լրահոս
Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am