Այս գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը։
«Այս գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա»,-ասել է Բայրամովը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Երևանի կողմից Բաքվի դեմ հնչեցված տարածքային պահանջները շատ վտանգավոր հայտարարություններ են։ Հայ քաղաքական գործիչները պետք է ավելի մտածված և պատասխանատու գործեն։ Վերլուծելով անցած 30 տարիների գործընթացները՝ պարզ է դառնում, թե որքան խնդիրներ ու ավերածություններ է բերել Հայաստանին հարևան երկրներին տարածքային պահանջատիրության քաղաքականությունը։ Սա գիտակցում է նաև Հայաստանը։ Հուսով եմ, որ Երևանն ապագայի համար ճիշտ հետևություններ կանի»,֊ նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։