Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպում ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է ունենալ բոլոր կողմերի համաձայնությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումները անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը: Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերսկսումն իսկապես այն է, ինչ երեկ լուրջ անհանգստության պատճառ դարձավ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կանչել»,- ասել է Պեսկովը։