Ճապոնիայում նոր համաճարակ է բռնկվել
Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, հայտնում է Kyodo գործակալությունը։
Կագոսիմա պրեֆեկտուրայում մի քանի սատկած թռչուն են հայտնաբերել, և պարզվել է, որ այս թռչունները սատկել են թռչնագրիպի H5 բարձր ախտածին շտամով վարակվելու արդյունքում:
Թռչնաբուծական ֆերմայում, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախներ, ոչնչացվելու է 38,5 հազար թռչուն։