Արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ ռեժիմ է սահմանել՝ կանխատեսվող տեղումների եւ հնարավոր ջրհեղեղների պատճառով։
«Ես նախապես արտակարգ ռեժիմ եմ մտցնում՝ համոզվելու համար, որ մենք բավարար ռեսուրսներ ունենք աղետին արձագանքելու եւ մարդկանց ու ունեցվածքը պաշտպանելու համար այն տարածքներում, որտեղ զգալի տեղումներ են կանխատեսվում»,- ասվում է հայտարարության մեջ։