Մեր գոյության արդեն հարաբերական ու կասկածելի սահմանը․ Լիլիթ Գալստյան

Բաբելոնի աշտարակը փլուզվեց, որովհետև նրա շինարարները տարբեր լեզուներով էին խոսում, պարզապես չէին հասկանում միմյանց։

Հայաստանը բաբելոնյան աշտարակն է, զուգահեռ իրականություններով, զուգահեռ արժեքներով, միմյանց անհաղորդ, իրար չլսող ու չհասկացող, միմնյանց ատող ու բացառող։

Սուտը, ցինիզմն և դիլետատնտությունը համատարած է, իսկ անցյալի մերժումն արդեն հայրասպանության հասնող ուրացման է վերածվել: Այսպիսին է մեր երեք տարիների ապրելու և պետության կենսագործունեության միջավայրը, Հայաստանում տիրող բարոյահոգեկան մթնոլորտը: Այսպես ամեն օր, բոլոր հարթակներում պետությունը՝ հայրենիքն էլ հետը, քանդվում է․․․

Այսօր առավոտյան, գրագետի համարում ունեցող մեկն, այնքան էր ոգևորվել շեֆերին դուր գալու ու նախկիններին մերժելու մոլուցքի մեջ, որ այս ամբիոնից հայտարարեց, որ եթե գողությունից խոսելու լինի՝ կհասնի 1918թ.՝ մոռանալով, որ այդ՝ 1918 թիվն իրեն ու հայ ժողովրդին Սարդարապատ է տվել, պետականություն ու արժանապատվություն:

Լավ, որքան կարող եք ձեզ ու հասարակությանը խաբել, խուլ ձևանալ, շարունակել շնչել ատելությամբ ու ցինիզմով ներծծված օդը։

Իրականության կամ որևէ բանի մերժումը դեռ չի վերացնում դրա գոյությունն ու իսկությունը․․․

Միթե չե՞ք լսում, ձևացնում ենք, թե չենք լսում մեր սահմանը մկրատող ադրբեջանական զորքի ձայնը, դուք չե՞ք տեսնում, ձևացնում ենք, թե չե՛ք տեսնում, մեր բլուրների վրա ծածանվող ու մեր դեմքին շռնդալից ապտակող թշնամու դրոշները, դուք լռում եք ու հաշտ եք, երբ հնչում են մեր հայրենի տեղանունների թրքահաչ/այո՝ հաչ/ անունները։

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ․ միակ բանն, ինչին ժամանակավորապես ունակ է ֆորմալ իշխանությունը/ֆորմալ, որովհետև ինքնիշխանությունը կորցրած երկրում չի կարող իշխանություն լինել/։ Դուք, որքան էլ տենչաք, անգամ Գուլագ կերտելու հնարավորություն չունեք, որովհետև Երևանի ամենաբարձր շենքից արդեն սահմանն է երևում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհերքելի ապացույցներ է հրապարակում Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ, մինչդեռ ՀՀ ՊՆ նախօրյակին հերքում էր ու հերքում ։

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում առաջնագիծ գնալ․․․ Սուտ և դիլետանտիզմ․․․ Ի դեպ, տգիտությունից դեպի պետական դավաճանության սահմանը շատ փխրուն է։

Շարունակեք չտեսնել ու սոփեստությամբ զբաղվել/այս ամենը առատորեն համեմելով պարգևավճարով/՝ դրանից չի փոխվում ձեր և ցավոք նաև մեր գոյության արդեն հարաբերական ու հարցականի տակ սահմանը․․․

Ի դեպ, կարծում եմ դուք էլ գիտեք՝ այնքան սուտ եք խոսել, այնքան ոչ պրոֆեսիոնալ ու ոչ հիմնավոր եղել, որ հասարակության մոտ անգամ վստահություն չի ներշնչում Քովիդի դեմ պատվաստվելու ձեր կրկնակի ստանդարտներով քարոզչությունը:

Եվ Ամենակարորը՝ Արցախն ուրացողը դավաճան է:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան

26.10.21

դիտվել է 321 անգամ
Լրահոս
«Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am