Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով խորհրդարանական փակ քննարկումից հետո Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ այստեղ հրավիրել էին քաղաքական գործիչներին՝ գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև՝ իրավական հենքերին:

«Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք ուղղված պետք է լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը: Գիտեք, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն է տեղի ունեցել, որի համաձայն՝ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտված են: Երկրորդ եզրակացությունն այս քննարկումից այն է, որ որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի պաշտպանության նախարարություն թե սահմանապահ զորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՝ ՀՀ իշխանությունների կողմից, թե ում կողմից՝ թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն:

Երրորդ՝ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետեր, ճանապարհներ, բարձունքներ զբաղեցնելու, արդեն իսկ՝ թեկուզ չհաստատված, իրավական հենք չունեցող, բայց այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային Միությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ պետք է արագ կերպով մոբիլիզացիա արվեր, պետք է որոշումներ ընդունեին: Այդ որոշումների ընդունելու ժամանակահատվածը մեկ-երկու ժամ է, ամենակարևոր կետում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը՝ մի քանի օր է, իսկ տեղի բնակչության օգնությամբ (որովհետև նրանք կազմավորել են ջոկատներ և առաջարկել իրենց օգնությունը) ավելի արագ կկահավորվեր: Բայց կատարվել է հակառակը՝ օրինակ, Սյունիքի մարզում ՏԻՄ-երից եղել են ստորաբաժանումներ, որոնց ցուցում են տվել հետ քաշվել այն դիրքերից, որոնք իրենք զբաղեցնում են»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:



դիտվել է 701 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am