Փաստ է, որ Արցախ ուրացողը դավաճան է. Ղազինյան (video)
Չի կարելի սահմանափակել պատգամավորի խոսքը, չի կարելի կամայական կիրառել հարկադրանքի միջոցներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը իր գործընկեր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ անջատել տվեց խոսափողը եւ անվտանգության աշխատակիցներին խնդրեց նրան հեռացնել ամբիոնի մոտից: