Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան (video)
Երևի Ռուբեն Ռուբինյանի դուրը չեկավ, որ Ազգային ժողովի ամբիոնին Արցախ պաշտպանող պետք է լինի, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ում նիստը նախագահող Ռուբեն Ռուբենյանի ցուցումով ԱԺ անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից։
Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ասել էր՝ Արցախն ուրացողը դավաճան է:
«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 90 թվին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով ձևակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք, թե Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելու են Ադրբեջանի կազմում, թե՝ չէ»։