Կրթված մարդիկ նայում են մեզ ու մտածում՝ էս ի՞նչ Ազգային ժողով է. Խաչատուր Սուքիասյան (video)
Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կումինիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստի օր են եղել Հայաստանում: Մենք դրանով շատ մեծ կորուստներ ենք ունենում», - հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Կրթված մարդիկ, որոնք հասկանում են տնտեսագիտությունից, պատկերացնում են բիզնեսը, արտաքին աշխարհը, սոցիալական խնդիրը, շատ վատ պատկերացում են ունենալու այսօրվա ԱԺ-ի մեր քննարկումներից: Մարդը 1-2 օր մնում է տանը, արդեն չգիտի՝ ինչ անի: 7 օրով մնում էինք տանը, ոչ մի համակարգ չէր գործում», - ասաց պատգամավորը: