Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին մեզ ասաց՝ վաղը մինչև ժամը 5-ը հետ քաշվեք. Արթուր Սարգսյան (video)
Դեկտեմբերի 5-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունքի համայնքապետների նկատմամբ սկսվել է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Մեր պայքարը սկսվել է մեր համայնքի բնակիչների անվտանգության հետ կապած հարցերից, քաղաքական շահարկումներ չեն եղել։ Դեկտեմբերի 5-ից հետո իմ և ընկերներիս նկատմամբ սկսվեց քաղաքական հետապնդում։ Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունում, դա քաղաքական հետապնդում է։ 2016 թվականից մինչև 2021 թվականը պաշտոնավարել եմ Սիսիանում։ 2016 թվականի հունվարից մինչև պաշտոնավարումս իրականացրել եմ մոտ 4 միլիարդի տարբեր ծրագրեր և կատարվել է 237 գնումների մրցույթ։ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգել է ամբողջությամբ դրանից հետո տարբեր կառույցներ, և մեկ լումայի խախտում չի հայտնաբերվել։ 4 միլիարդի մեջ ոչինչ չհայտնաբերեցին 2016 թվականի 10 միլիոնի մեջ երեք միլիոն հայտնաբերեցին։ Դատավարական փուլը կավարտվի, կտեսնենք՝ արել եմ թե չեմ արել»,- նշեց նա։