Փաշինյանը հայտարարեց՝ Շուշին ու Հադրութն «օտար տարածքներ» են

2022 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը պաշտպանական բլոկը ներկայացնելիս հայտարարել է, թե չունի օտար տարածքներ զավթելու ծրագիր: Կոսելով տարածաշրջանում անվտանգության կայուն միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, ասել է՝ Հայաստանը զարգացնելու և բարեփոխելու է իր զինված ուժերը ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Հայաստանը չունի օտար տարածքներ զավթելու ծրագրեր, իսկ անվտանգության համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր է ոչ միայն բանակի արդիականացումը, այլև արտաքին բարենպաստ միջավայրի ձևավորումը, . Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրականացումը»,- հավելել է նա։

Այս խնդրի լուծումը Փաշինյանը տեսնում է թշնամական մթնոլորտի հաղթահարման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման և տարածաշրջանում տնտեսական ու ենթակառուցվածքային հաղորդակցությունների ապաշրջափակման մեջ։
Նա կարծում է, որ այս ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ:
Փաշինյանը չի հստակեցրել՝ ինչ նկատի ունի «օտար տարածքներ»  ասելով, իսկ քանի դեռ դա պարզաբանված չէ, այսպիսի հայտարարություն անել այն մի իրավիճակում, երբ 44-օրյա պատերազմից հետո հայկական մի բազում տարածքներ ենք թողել թշնամում, ընդ որում՝ տարածքներ, որոնց հայկականությունը չեն վիճարկվում, կնշանակի բաց տեքստով հայտարարել, որ մենք այլեւս տարածք չունեն վերադարձնելու եւ դրանք բոլորը՝ Շուշիից ու Հադրութիս սկսած օտար են եւ մենք դրանք վերադարձնելու կամ ինչպես Փաշինյանը կասի՝ նվաճելու ցանկություն ու մտադրություն չունենք:

Դեռեւս օգոստոսին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Փաշինյանին հիշեցրեց, որ պատերազմից հետո ինչ հայտարարություն ասես արել է ՝ արդարացնելու հանձնված տարածքները, Շուշին անգամ դժբախտ ու դժգույն է համարել, ապա հարց ուղղեց՝ կարո՞ղ եք ասել, որ Շուշին ու Հադրութը ժամանակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից: Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ պատասխանեց՝ ըստ էության չասելով, որ դրանք օկուպացված են. «Մեր ասելիքը ձեւակերպված է կառավարության ծրագրում եւ, եթե դուք լսեցիք, ես ասացի, որ կառավարության ծրագիրը ձեւակերպված է այն առավելագույնս համապատասխանեցնելու համար բանակցային մթնոլորտի եւ միջավայրի վերականգնմանը եւ Հայաստանի հանրապետության եւ Արցախի շահերը պաշտպանելուն: Դուք ասում եք՝ հայտարարություններով սպառնալիք եք ստեղծում մեր բոլոր անվտանգության համար, հիմա ձեր նպատակը ի՞նչ է, որ ես հայտարարություն անեմ, որով սպառնալիք ստեղծվի Արցախի եւ Հայաստանի հանրապետության անվտանգության համար: Սա ռազմահայրենասիրական թեմաներով ելույթներ ունենալու երեկույթ չէ: Մենք շատ լուրջ հարց ենք քննարկում եւ մեր հայտարարություններն ունեն ուղղակի ազդեցություն տարածաշրջանում միջավայրի եւ ռազմաքաղաքական իրադրության վրա: Ես ասել եմ, որ Հայաստանի քաղաքացիներից ռազմահայրենասիրական ոտանավոր ասելու մանդատ չեմ ստացել, այլ ստացել եմ մանդատ՝ Հայաստանի հանրապետության համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու եւ ես անշեղորեն գնալու եմ այդ ճանապարհով»:
Հիմա նման հայտարարություններով Փաշինյանն ասում է ճիշտ հակառակը՝, որ դրանք օտար տարածքներ են եւ մենք նվաճելու մտադրություն չունեն ու ռազմական բյուջեն էլ այդ համատեքստում չի ձեւավորվել:

Անի Սահակյան

դիտվել է 7338 անգամ
Լրահոս
Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված․ դատարանը բողոքը մերժել է ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am