Ինչ-որ անձինք քարերով խփել են Սյունիքը պաշտպանող երկրի նախագահի նկարին (լուսանկարներ)
Գուրգեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմից հետո Սիսիանում եւ Գորիսում տեղակայվել են Ռուսական զորամասեր, Սիսիանի երկնքում ամեն օր պտտվում են Ռուսական ռազմական ուղղաթիռներ, Սիսիանը շրջապատող 2 հսկաների` Իշխանասարի եւ Աղոթարանի վրա գտնվող ազերիներին ցույց տալու համար, որ Սյունիքը այլեւս պաշտպանված է Ռուսաստանի զինված ուժերի կողմից այնպես, ինչպես Հայ֊թուրքական սահմաններն են 30 տարի պաշտպանում Ռուսաստանի սահմանապահ զորքերը։
Իսկ ինչ- որ անձինք Սյունիքը պաշտպանող երկրի նախագահի, Սյունիքի դարպասների մոտ տեղադրված նկարի վրա իրենց «շնորհակալության» խոսքն են գրել եւ քարերով խփել են նկարին։
Հուսով եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia- ը օպերատիվ կերպով կգտնի վանդալիզմը կատարողներին եւ կպատժի։
Մի բան հստակ է` որ օրը Ռուս զինվորը գնաց Հայաստանից, նույն օր յաթաղանը ձեռքին թուրքն է գալու»։