Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Գեղարքունիքի մարզի մի խումբ ձկնորսներ փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ դժգոհելով, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ Սևանից։ Նրանք նշում էին, որ սահմանված չափաքանակը լրացել է, իրենք շարունակել են ձկնորսությամբ զբաղվել, բայց ձկնորսական նավակները ուժով հեռացրել են տարածքից։ Ձկնորսները դժգոհում էին նաև սահմանված չափաքանակից, քանի որ, իրենց խոսքերով, հազիվ 4-5 ձուկ են կարողացել որսալ՝ ընտանիք պահելու համար։

Այստեղ առկա է խնդիր, որը միաշերտ չէ: Մի կողմից՝ իհարկե, կարևորագույն հարց է սոցիալական գործոնը, քանզի տարածաշրջանի բնակչության մի մասը հենց ձկնորսությամբ է ապրում: Մյուս կողմից՝ ոչ պակաս առաջնային նշանակություն ունի Սևանա լճում կենսապաշարի արդյունագործական նպատակով օգտագործման կանոնակարգված իրականացումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության դեմ պայքարը:


Թերթի տեղեկություններով, այս երկու խնդրի միջև «գործում» են որոշակի շրջանակներ, որոնք մի կողմից՝ շահարկելով սոցիալական գործոնը՝ «բզբզում» են թեման, այդ թվում՝ կազմակերպելով նաև «ճանապարհի փակում» օպերացիան, մյուս կողմից՝ փորձում են «կոտրել» շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որը փաստացի պատերազմ է հայտարարել անօրինական ձկնորսությանը:

Ի դեպ, նշենք, որ 2020 թվականին ընդունվել են իրավական ակտեր, որոնք միտված են կանոնակարգել վերը նշած ոլորտը: Հաշվի առնելով սիգի որսի հետ կապված նշյալ կարգավորումները՝ ՇՄ նախարարությունը այս տարի ևս նախաձեռնել էր սիգի արդյունագործական որսի երկրորդ փուլ, որի վերջնաժամկետ էր սահմանվել հոկտեմբերի 15-ը: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ միայն սահմանաչափի, այլև կոնկրետ ժամկետի հետ, ինչի մասին նախապես հայտարարված է եղել:

Միայն թե անհասկանալի է, թե ինչ 4-5 օրվա ժամկետ էր ուզում Գեղարքունիքի մարզպետը, եթե նաև ինքը պետք է տեղյակ լիներ, որ հոկտեմբերի 15-ից այլևս սիգի արդյունագործական որս չի կարող իրականացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am