Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրել է.

 Մի մեծ ցանկություն ունեմ` երեսառերես հանդիպել այն մարդանման էակներից մեկին, որն անիծում, քարկոծում, հայհոյում է մահացածներին: Տեսնեի` արդյո՞ք դրանք մեզ նման աչք-ականջ-ձեռք-ոտք ունեն, մեզ նման խոսել-լսել-հասկանալ գիտեն, արդյո՞ք հայր-մայր, քույր-եղբայր ունեն, իրենց հարազատներից որեւէ մեկին երբեւէ հողին հանձնե՞լ են, սգացե՞լ են նրանց մահը: Անպայման կհարցնեի` դուք դպրոց գնացե՞լ եք, ձեր ծնողներն ինչ-որ տարրական հասկացությունների հետ ձեզ ծանոթացրե՞լ են: Ասենք` երբեւէ լսե՞լ եք, որ իդեալական մարդիկ չկան, եւ բոլորը թերություններ ունեն: Կամ` ձեզ երբեւէ ասե՞լ են, որ մարդիկ ազատ են իրենց կարծիքն արտահայտելու հարցում եւ պարտավոր չեն իրենց քայլերը, պահվածքը, խոսքը, գործը, տեսակետը ձեզ հետ համաձայնեցնել:


Կամ կհարցնեի` լսե՞լ եք, որ դատավորը մեկն է եւ երկրի վրա չի ապրում: Նույնիսկ դատավորի պատմուճան հագած մարդիկ բարոյախրատական դասեր չեն տալիս եւ մարդկանց վարքագիծը գնահատում են ընդամենը քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի սահմաններում: Վերջապես՝ շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները»:

Ո՞վ է, որ մարդկության, հասարակության համար ավելի արժեքավոր էակ է, քան գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը, քան հայտնի փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, քան հասարակական գործիչ, «Արար» հանդեսի խմբագիր, դեռ տարիներ առաջ խաղաղություն քարոզող Գեորգի Վանյանը, հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրանք՝ բոլորը, անկախ իրենց բոլոր թերություններից, գույն ու արժեք էին, անհատականություն էին, եւ նրանց դատապարտելու համար առնվազն պետք է նրանցից ավելի մեծ արժեք քեզնից ներկայացնես:

 

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am