Ի՞նչ է գրվելու Բալասանյանի ճակատին և ի՞նչ է սպասվում հետընտրական Գյումրիում

Հոկտեմբերի 17–ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունները շատ ուշագրավ արդյունքներ գրանցեցին։

Գյումրեցիները կրկնակի մերժեցին Նիկոլ Փաշինյանին ու իր գլխավորած ուժին՝ վերահաստատելով Գյումրիի ընդդիմադիր քաղաք լինելու իմիջը։ Արձանագրվեց մասնակցության աննախադեպ ցածր տոկոս՝ 26.417 ընտրող կամ ընտրական ցուցակում ընդգրկվածների 24,14 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ Գյումրիի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է ավելի քան 40.000 մարդ։ Ընտրության մասնակիցների թիվը 40 հազարից անցել է նաև խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ։

Գյումրիում, ի տարբերություն Գորիսի ընտրությունների, սուր մրցակցություն, քաղաքական բաղադրիչ ու էմոցիոնալ ֆոն չկար։ Եվ ահա այդ պայմաններում Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Շիրակի գործող մարզպետը, ստանում է քվեների 29 տոկոսի չափ ու հետ մնում «Բալասանյան» դաշինքից (36․58%), որի իրական առաջնորդ Սամվել Բալասանյանը (նա դաշինքի ցուցակում չկար) և իր դրածոն, պատկերավոր ասած, հիվանդանոցից էին մասնակցում ընտրություններին։ Նիկոլը պարտվել հիվանդանոցում գտնվող մարդկանց։

Այսպիսով՝ գյումրեցիների ճնշող մեծամասնությունը մերժեց Նիկոլին՝ չգալով ընտրության, իսկ նրանք, ովքեր եկան, կրկին մերժեցին Նիկոլին՝ ավելի քան 70 տոկոս քվե տալով ընտրություններին մասնակցող այլ ուժերի։

Ինչպիսի՞ իշխանություն կձևավորվի Գյումրիում

Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներն այնպիսին են, որ առանձին վերցրած որևէ քաղաքական միավոր չի կարող իշխանություն ձևավորել ու քաղաքապետ ընտրել։ Ակնհայտ է, որ լինելու է կոալիցիոն իշխանություն։

ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը միասին ունեն 50 տոկոսից ավելին։ Ավագանի են անցել ևս երեք ուժ։ Դա նշանակում է, որ կարող է ձևավորվել կոալիցիա հետևյալ տարբերակներով՝

1.«Բալասանյան» դաշինքը կոալիցիա է ձևավորում ավագանի անցած մյուս ուժերի հետ՝ դուրս թողնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նույնիսկ «Բալասանյան» դաշինքի և ավագանի անցած «Զարթոնք» կուսակցության (10,6%) ստացած մանդատների թիվը բավարար է, որպեսզի այդ երկուսը իշխանություն ձևավորեն ու քաղաքապետ ընտրեն իրենց կազմից (բնական է, որ այդ դեպքում քաղաքապետը պետք է լինի «Բալասանյան» դաշինքից)։

Կոալիցիա կարող է ձևավորել 4 ուժերի մասնակցությամբ՝ մինուս ՔՊ։

2.«Բալասանյան» դաշինքը կոալիցիա է կազմում Նիկոլի ՔՊ–ի հետ։

3.Նիկոլի ՔՊ–ն, շրջանցելով «Բալասանյան» դաշինքին, կոալիցիա է կազմում ավագանի անցած մյուս ուժերի՝ «Զարթոնքի», «Ապրելու երկիրի», ՀՀԿ–ի հետ։ Այս տարբերակի հավանականությունը գրեթե զրո է, քանզի «Զարթոնքն» ու ՀՀԿ–ն (5,06%) արդեն հայտարարել են, որ չեն միանա Նիկոլին։ «Ապրելու երկիրը» (5,65%), որպես Նիկոլի հաճախորդ կուսակցություն, կողմ կլիներ Նիկոլի հետ կոալիցիային, բայց քվեների քանակը չի բավականացնի։

Ահա այս երեք տարբերակներն են հնարավոր հետընտրական Գյումրիում։ Ամենատրամաբանականն ու բնականը 1–ին տարբերակն է, այսինքն՝ Նիկոլին մերժելն ու Գյումրիում առանց Նիկոլ իշխանություն ձևավորելը, քանզի դա է եղել գյումրեցիների գլխավոր մեսիջը։

Իսկ եթե Սամվել Բալասանյանը որոշի գնալ 2–րդ տարբերակով, այսինքն՝ քաղաքային իշխանություն ձևավորի Նիկոլի հետ, ապա դրանով դեմ կգնա գյումրեցիների որոշմանը և կհաստատի այն խոսակցությունները, համաձայն որոնց՝ իր դաշինքն «էն գլխից» պայմանավորվել էր Նիկոլի հետ ու ընտրությունների էր մասնակցում կոալիցիա կազմելու պատրաստակամությամբ։

Ասում են նաև, որ Նիկոլն ու Սամվելը պայմանավորվել են, որ ով իրենցից առաջին տեղը զբաղեցնի ավագանու ընտրություններում, նա էլ կունենա քաղաքապետ, իսկ փոխքաղաքապետի ու մյուս պաշտոնների մասով կգնա սովորական առևտուր ու իրար մեջ կբաժանեն դրանք։

Ավելորդ չէ նշելը, որ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները որպես Նիկոլի ՔՊ–ին ընդդիմադիր են մասնակցել քարոզարշավին ու իրենց ընտրողներին վստահեցրել, որ Նիկոլի հետ չեն ու բամբասանք որակել իրենց՝ Նիկելի հետ պայմանավորված լինելու մասին խոսակցությունները։

Թե ինչ կունենանք Գյումրիում և ինչպիսի իշխանություն կձևավորվի ՀՀ երկրորդ քաղաքում, կպարզվի շատ շուտով։

Բալասանյանը կծախվի՞

Դատելով նախնական տեղեկություններից՝ Սամվել Բալասանյանն ուզում է հերթական անգամ ծախվել, գունափոխվել ու կոալիցիա կազմել Նիկոլի հետ։ Նրա թիմակիցները Գյումրիում տարածում են, թե իբր իրենք չեն ուզում Նիկոլի հետ դաշինք կազմել, բայց իրենց ճնշում են, շանտաժ են անում իշխանությունները և այդ իսկ պատճառով իրենք ստիպված են լինելու ՔՊ–ի հետ դաշինք կազմել։ Նկատենք, որ դա հին ու մաշված «տրյուկ» է։ Էժանագին արդարացում։

Եթե Բալասանյան Սամվելը գնաց գյումրեցիների կամքին հակառակ ու կոալիցիա կազմեց Նիկոլի հետ, ապա կդառնա բազմակի օգտագործման «էն բանից» (բոլորդ էլ հասկանում եք, թե ինչ նկատի ունենք)։ Կդառնա թե ոչ, իր որոշելիքն է։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ Սամվել Բալասանյանը սկզբում ՕԵԿ–ից էր։ Տխրահռչակ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունից։ Երբ ՕԵԿ–ը դուրս եկավ իշխանությունից ու այդ կուսակցությունից արտահոսք սկսեց, Բալասանյանը հայտարարեց, որ ինքը դուրս չի գա ՕԵԿ–ից, քանզի իր ճակատի վրա ՕԵԿ է գրած։

Բալասանյանն իր ասածից հետո դուրս եկավ ՕԵԿ–ից, մի պահ մնաց օդում կախված, ապա իր ճակատին դաջեց ԲՀԿ ու հավատարմության երդումներ տվեց Գագիկ Ծառուկյանին։

Հենց որ ԲՀԿ–ն «գծերից ընկավ», Բալասանյանը ճակատին գրեց ՀՀԿ ու մտավ Սերժ Սարգսյանի տակ (2016–ին Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ ձևավորված «Բալասանյան» դաշինքը հանդես էր գալիս որպես ՀՀԿ–ի դուստր ձեռնարկություն)։

Եթե հիմա էլ Բալասանյանը կոալիցիա կազմի Նիկոլ Փաշինյանի հետ, ապա նրա ճակատի վրա պետք է դաջել «պռախադնոյ դվոռ» կամ էլ ուրիշ բան, այնպիսի բան, որը ճշգրիտ կարտահայտի Բալասանյանի էությունը։

7or.am

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am