Ինչո՞ւ է պաշտպանության նախարարությունը հայտնվել խոշոր հարկատուների ցուցակում․ ո՞ւմ ցուցումով են հրապարակվել ռազմական ծախսերը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 2-ը՝ ծխախոտագործության, 3 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։ Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև մեկ պետական մարմին՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ 

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան, որը հաշվետու ժամանակում պետական բյուջե է վճարել 38.27 մլրդ դրամ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրելով   աճ՝ 9.71%-ով կամ 3.39 մլրդ դրամով։ Նկատենք, որ այս տարվա խոշորների ցուցակի առաջատար Գազպրոմ Արմենիան 2020թ.-ին հունվար-սեպտեմբերին  երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած 38.25 մլրդ դրամ հարկերով, որը 2020թ.  համեմատ ավել է 5.09 մլրդ դարմով կամ 15.34%-ով։ ԶՊԿ-ն ևս մեկ կետով առաջխաղացում է ունեցել՝ 2020թ այս ընկերությունը երրորդն էր։

Երրորդ հորիզոնականում ՀՀ ՊՆ աշխատակազմն է ՝ 34.19 մլրդ դրամ հարկային մուծումով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝  պաշտպանական գերատեսչական վճարած հարկերն ավելացել են 9.58 մլրդով կամ 38.94%։ Համեմատության համար, նշենք, որ 2020թ հունվար-սեպտեմբերին Պաշտպանության նախարարությունը չորրորդն էր։ Ի  դեպ, պետական մարմինները  խորոշ հարկ վճարողների ցուցակ  ընդգրկվում են 2021թ. սկզբից։ Նախկինում նման պրակտիկա չկար։  Տվյալ դեպքում կարող ենք արձանագրել, որ կառավարությունը հրապարակել է  պաշտպանության նախարարության ծախսերը, որն անթույլատրելի է։ Ծանր պարտությունից հետո, երբ  վերահաս նոր պատերազմն ամեն օր դառնում է ավելի իրատեսական, ո՞րն է  նման անհեռատես քայլի նպատակը։ Ո՞ւմ ցուցումով և ինչո՞ւ է հրապարակվում ռազմական ծախսերի քանակը՝  քննարկման այլ թեմա է։ 

Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը պետբյուջե է վճարել 24.77 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրելով 12.08 մլրդ դրամով կամ 32.78%-ով անկում ։ Ի դեպ, 2020թ. հունվար-սեպտեմբերին Վարդանյան ընտանիքիան պատկանող այս ընկերությունը խոշոր հարկատուների առաջատարն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 16.41 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրելով անկում 5.12 մլրդ դրամով կամ 23.78%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը նույնպես 5-րդն էր։

Վեցերորդ տեղում  դարձյալ  Վարդանյան ընտանիքին պատկանող Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 15.53 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.54 մլրդ դրամով կամ 19.51%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 7-րդն էր։

Յոթերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը՝ 13.04 մլրդ դրամով և արձանագրած 2.98 մլրդ կամ 29.67% աճով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 11-րդն էր։ Ըստ այդմ կարելի է արձանագրել, որ վերջին տարիների հետևողական անկումներից հետո բջջային կապի օպերատոր ՎիՎասել ընկերությունն այս տարի աճ է ունեցել։

Թեղուտն 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 12.34 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.07 մլրդ դրամով կամ 134.11%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը խոշորների ցուցակում ընդամենը 18-րդն էր։

ՍիՓիԷս Օիլն 9-րդն է՝ պետական բյուջե վճարած 11.94 մլրդ դրամ հերկերով։ Անցյալ տարվա համեմատ այս ընկերության վճարումները նվազել են  2.46 մլրդ դրամով կամ 17.11%- ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին պատկանող Ֆլեշ ընկերությունը եզրափակում է խոշորների տասնյակը՝ վճարախ 10.76 մլրդ դրամ  հարկերով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ բվազել է  1.15 մլրդ դրամով կամ 9.63%-ով։ 2020թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Ընդհանուր առմամբ, 10 ամենախոշոր հարկատուների կողմից պետությանը վճարվել է 215.50 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.36 մլրդ դրամով կամ 1.59%-ով:

Ինչ վերաբերում է 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալին՝ դրանք  կազմել են 871.24 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 78.9 մլրդ դրամով կամ 9.96%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.73%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Իսկ  Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.71%-ը։ Այս ցուցանիշները, վկայում են, որ խոշոր կապիտալմն այժմ ՀՀ-ում հեգեվարքի մեջ է։ Բյուջեն լցնելու համար հարկային մարմինը ուղղակի քերթում է  հայտնի ընկերություններին, իսկ գլոբալ առումով ներդրումներն ու զարգացման պրցեսները դոփում են տեում։ 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1400 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am