25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարից

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան 22-ից 25 ուղեւոր էր տեղափոխում, երբ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ։ 5 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան։

Ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։

Վթարի հետեւանքով կան միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած ուղեւորներ։ Վիրավորների թիվը 17-ն է։ Տասը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսները՝ Թալինի հիվանդանոցում են։

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ վիրավորների մոտ հիմնականում պոլիտրավմաներ են. «Տարբեր օրգան համակարգերի վնասվածքներ կան։ Ծայրահեղ ծանրի մոտ ներքին արյունահոսություններով ուղեկցվող են, որոնցից երկուսն այս պահին վիրահատվում են, հիմա կսկսվի նաեւ երրորդի վիրահատությունը»։

Վիրավորներից մեկի հարազատը՝ Հայարփի Մինասյանը, պատմում է, որ ուղեւորներից շատերն իրար ճանաչել են։

«Ինչ-որ գմփոց են լսել, գլխի վրա մի քանի անգամ շուռ են եկել ու ոչինչ չեն հիշում։ Գյումրիից գնում էին միրգ հավաքելու։ Շոկի մեջ ենք, բան չգիտենք։ Մեկի թեւն է կարած, դեմքն է վնասվել, մյուսի էլ ուսը, թեւը, վիզը։ Եկել ենք իրենց հետեւից, որ տուն տանենք»,- պատմեց նա։

Ըստ հարազատի՝ այդ աշխատանքը նրանց ապրելու միջոցն է եղել. «Գնում էին երկու կոպեկ փող աշխատեին, ստեղ ղեկավարություն չկա, որ գոնե իրենց հողում աշխատանք ունենան, այս վիճակում չհայտնվեն, գնան մահի դեմ»։

Մի վիրավորի հարազատն էլ պատմում է՝ երբ «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվել է՝ բարեկամուհին իրեն դուրս է նետել պատուհանից։

«Կոտրվել է քիթը, տարբեր սալջարդեր ունի։ Նա վերջում նստած է եղել, երբ «Գազելն» անհավասարակշիռ է շարժվել ու թեքվել, իրեն դուրս է գցել միանգամից։ Սալջարդերն են շատ, ծնկներն ու ուսերն է վնասվել, բայց կենսական օրգանները չեն վնասվել»,- ասաց հարազատը։

Ուղեւորներից մեկը՝ 17-ամյա Գագիկ Հակոբյանը, տարբեր աստիճանի կոտրվածքներ է ստացել, մայրը պատմում է՝ առաջին անգամ էր գնում այդ աշխատանքին.

«Ընկերն աշխատում էր, ասաց՝ մամ, պարապ մնալու փոխարեն գնամ աշխատեմ, ասացի՝ Գագիկ գործ չունես, մի գնա, մամ գնամ աշխատեմ, առավոտ շուտ զանգեցին՝ «Գազելը» շուռ է եկել, հիվանդանոցում են։ Ամբողջը կոտրվածք է՝ վիզ, գլուխ, ողնաշար, ուս։ Արագություն է հավաքել, որ արագ անցնի ու շուռ է եկել։ 25 հոգի մի «Գազելի» մեջ է, բա կտանե՞ն ուղեւորին, «Գազել» է, ավտոբուս չէ»։

Վիրավորի մայրը պատմում է, որ իր տեղեկություններով՝ միայն 4 ուղեւոր «ԳԱԶԵԼ»-ի դիմացն են նստել.

«Ասացի՝ վարորդն ո՞ւր է, ասացին՝ հենց տեղում մահացել է։ Երեխեքն էլ մեջից դուրս են թռել, աչքերը բացել են ու տեսել են՝ հողի վրա են։ Տեսել է, որ շուռ են գալիս, ասում է՝ մամ, գուխս ձեռքերիս դրեցի, պահեցի, սվիտրով փաթաթեցի վզիս, որ չկոտրվի։ Ասում է՝ աչքերս բացեցի, հողի վրա էի»։

Կաքավաձորի բնակիչների խոսքով՝ այդ հատվածում հաճախ են ավտովթարներ լինում, երբեմն մահվան ելքով։ Ճանապարհահատվածքը բավարար չափով կահավորված չէ. երթեւեկության կանոնների կարգավորում չկա։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու եւ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

դիտվել է 633 անգամ
Լրահոս
Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ.վերլուծաբան Փաշինյանը նոր պատերազմի է տանում. Դավիթ Շահնազարյան Ռուսական «Էքսպրես» թերթը «Придурок Пашинян угробит Армению» վերնագրով կարճ հոդված է հրապարակել Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Դեռևս գաղտնի է պահվում Խոշոր ավտովթար. 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր Հարցերի հարցը մեկն է`գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են Ինչ կա հրապարակված հայտարարության մեջ Արձանագրվել է 12 մլն 351 հազար դոլարի նվիրատվություն և խոստում Ձիթենու ճյուղը վկա. Ռուբեն Մխիթարյան «Բյուրոկրատիայի օրինաչափությունների մասին Պարկինսոնի հայտնի օրենքներից մեկում ասվում է…». Ստեփան Դանիելյան Ես 67 տարի է՝ աշխատում եմ, սենց այլանդակություն չեմ տեսել «Բենզալցակայանը սկսել են տեղադրել այն ժամանակ, երբ ճանապարհն արդեն փակել էին, այդ ճանապարհից մենք հիմա չենք օգտվում». Որոտանի գյուղապետ Նիկոլ Փաշինյանը «Չինար» ռեստորանում է. տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված «Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչո՞ւ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի»․ Արմեն Աշոտյան Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ Ինչպես են ռուս և արևմտյան դիտորդները գնահատում Սոչիի երեկվա հանդիպումը Նոր կադրեր՝ Սոնա Ռուբենյանի հարսանիքից Ազգային շահի դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում Գնաց, մատները ճմռթելով, կրկին ժողորդից ստացած մանդատի վրա հղում արեց Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Դավթյանը հենց հիմա պետք է վառի իր պալատի բուխարին ու դրա մեջ նետի իր դատախազի վկայականը. Սևակ Հակոբյան Ալիևը Լուկաշենկոյին պատմել է ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. հայ-ադրբեջանական շփման գծում առկա ռազմական լարվածությունը. ազատագրական շարժման գործողությունները: Նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատմաբան Ռուբեն Մելքոնյանը: Թեմա՝ ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրում, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը Նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրում, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրում, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը : Թեմա՝ Ինչու են գաղտնալսվում հայ պաշտոյաների հեռախոսները, ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրում, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքեր... Նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է պատմաբան Արմեն Այվազյանը: Թեմա՝ ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրում, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, « Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն Երևանի» քաղաքային զարգացման ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և ՀԿ-ի քարտուղար Մուշեղ Խուդավերդյանը։ ԹԵՄԱ՝ «Հանուն Երևանի» քաղաքային զարգացման ՀԿ բարձրաձայնում է Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրներն ու առաջարկում դրանց լուծման ուղիները։ Նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Թեմա՝ Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, երկրում ստեղծված իրավիճակ, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններով, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը Նոյեմբերի 24-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայոց ազգային գվարդիայի հրամանատար, «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը: Թեմա՝ Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, երկրում ստեղծված իրավիճակ, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններով, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ։ Թեմա՝ Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիա, երկրում ստեղծված իրավիճակ, ադրբեջանական զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններով, Հայաստանի սահմանային անվտանգության հարցեր, ինչ արդյունք կտա ազատագրական շարժման ձեռնարկած ակցիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և հնչեցրած մտքերը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub