Հայաստանից պաշտոնապես գրանցված վարձու աշխատողների թիվը Ռուսաստանի տարածքում կազմել է 202 հազար մարդ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինան՝ ներկայացնելով առաջին կիսամյակի տվյալները։ Ընդհանուր առմամբ, հունիսի վերջի դրությամբ, Ռուսաստանի տարածքում աշխատում էր ԵԱՏՄ երկրների 738 հազար քաղաքացի, որոնցից 385 հազարը՝ Ղրղզստանից, 202 հազարը՝ Հայաստանից, 81 հազարը՝ Բելառուսից, 70 հազարը՝ Ղազախստանից: Ընդհանուր թիվը գրեթե 40%-ով ավելի շատ է, քան 2019 թ.-ին։ Մալկինան հիշեցրել է, որ այդ հանրապետություններից անօրինական ներգաղթյալներին մինչև սեպտեմբերի 30-ը պաշտոնապես գրանցվելու հնարավորություն են տվել: «Հանձնաժողովը դրական է գնահատում այն, որ չնայած սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումներին՝ աշխատանքի միասնական շուկան շարունակում է գործել»,- հավելել է նա։ Նշենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության, 2021 թվականի հունվար-օգոստոսամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել մոտ 281 միլիոն դոլար, իսկ զուտ ներհոսքը (Ռուսաստանից փոխանցումները Հայաստան, հանած Հայաստանից փոխանցումները Ռուսաստան) կազմել է 150 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի։
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը