«Թալիբանը» Մոսկվայում է
«Թալիբան» շարժման պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ «Պրեզիդենտ» հյուրանոց, որտեղ չորեքշաբթի օրը տեղի է ունենալու Աֆղանստանի վերաբերյալ Մոսկվայի ձևաչափով խորհրդակցությունների երրորդ հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ֊ը:
Պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխնախագահ Մավլավի Աբդուլ Սալամ Հանաֆին։
Տեսանյութ՝ https://www.facebook.com/watch/?v=928297687794138&t=0