Աշտարակի կամրջի սկզբնամասում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։