Իշխանությունը՝ խորհրդարանական նոր ընտրությունների նախաշեմին

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները սառը ցնցուղ էին իշխանությունների համար, վեցը խոշոր համայնքներում անցկացված ընտրություններից ընդամենը երկուսում է իշխանության թեկնածուն հաղթել, դրանցից մեկը Դիլիջանն է, որտեղ իշխանությունը կարելի է ասել առանց մրցակիցի էր մնացել, Հայրենիք կուսակցության թեկնածուն ըստ տեղացիների չափազանց թույլ էր, հաղթել է նաեւ Տեղ համայնքում, թեկնածուն Սյունիքի մարզպետի քրոջ որդին է, ընտրություններին վաղ առավոտից այս գյուղի մասին ահազանգում էին, որ ուղղորդված քվեարկություններ են լինում, գումար են բաժանում եւ այլն: Մնացած համայնքներում ՔՊ-ականները պարտվել են, իսկ Տաթեւում 50 տոկոսը չեն հաղթահարել:
Ամենահետաքրքրականն, անկասկած, Գորիսի եւ Գյումրիի ընտրություններն են: Գյումրիին արդեն անդրադարձել ենք, իսկ Գորիսում ի տարբերություն մնացած համայնքների, Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատարն էր, նա 60 տոկոսից ավել ձայն, եւ այն էլ կալանավայրում գտնվելով, երբ արդեն մի քանի ամիս է պետական ողջ մեքենան նրա դեմ է աշխատում եւ հանուն իշխանության թեկնածու Վլադիմիր Աբունցի:

Փաստն այն է, որ սյունեցիները ռեալ գնահատեցին անվտանգային խնդիրները եւ խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց ուղղեցին իրենց սխալը:
Հիշեցնենք, որ հունիսին Քաղպայմանագիրն այս մարզում ստացել է 53,91 տոկոս, իսկ այսօր երեք խոշոր համայնքներում ՔՊ-ն պարտվել է, խոսքը Գորիսի, Գյումրիի եւ Մեղրիի մասին է։ Ընդ որում՝ Գորիսում Առուշ Առուշանյանը իշխանությանը հաղթել է ոչ ստանդարտ իրավիճակում, բերդում նստած հաղթել է թիկնազորով շրջող Փաշինյանին:
Հայաստան դաշինքի պատգամավորները հիշեցնում են նաեւ, որ հունիսի ընտրություններին Սյունիքում ընտրողների մասնակցության ցուցանիշն աննախադեպ բարձր էր, ինչը եւս նշանակում է, որ այստեղ մարդկանց խմբերով բերել են քվեարկության, հիշեցնենք, որ Սյունիքում, մասնավորապես Շուռնուխում էին քվեարկել նաեւ սահմանապահ զորքերը, սրանով է պայմանավորված, որ հունիսին իշխանությունը տկոսներ էր խփել Սյունիքում:

Սա նշանակում է ոչ խորհրդարանական ընտրությունները ամենեւին էլ չեն արտահայտում ժողովրդի տրամադրությունները, վարչական ռեսուրսով, թաղային հեղինակություններով, զինծառայողների քվեարկությամբ իշխանությունը կարողացել է ձայներ ապահովել, իսկ հիմա լոկալ պայքարի ժամանակ դա հնարավոր չեղավ անել եւ մենք տեսանք, թե սյւոնեցին ինչպես է մերժում Նիկոլին: Եթե անգամ խորհրդարանական ընտրություններին իշխանությանը ձայն են տվել, ապա այս ընթացքում հասցրել են հիասթափվել՝ տեսնելով անպաշտպան սահմաններ, չվերադարձած գերիներ, ծանր վիճակ։
Հետեւաբար , ի հեճուկս իշխանականների հավաստիացումները, քաղաքական ճգնաժամը չի վերացել եւ մի քանի ամսից նոր համապետական ընտրությունների կարիք է զգացվելու:

Անի Սահակյան

դիտվել է 4434 անգամ
Լրահոս
Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am