Բալասանյանի եւ իշխանությունների միջեւ գործարք կկայանա՞, թե ՔՊ-ն կդառնա ընդդիմություն

Կիրակի Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարած «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։
Թե ով կլինի Գյումրու հաջորդ քաղաքապետը և որ կուսակցությունից, այս պահին հստակ չէ։ Ենթադրվում է, որ քաղաքական ուժերը կսկսեն կոալիցիա կազմելու բանակցություններ, սակայն գոնե այս պահին նրանք չեն շտապում խոսել այդ մասին, բացառությամվ Արա Զոհրաբյանի, ով բացառել է Քաղպայմանագրի հետ կոալիցիան:
Առաջիկա օրերին Գյումրիում բախտորոշ զարգացումներ են սպասվում, առաջատարը գործող համայնքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած Բալասանյան դաշինքն է, ինչը մեղմ ասած՝ մահացու հարված է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար: Բազում կուսակցություններ փոխած, կամ ինչպես Բալասանյանը կասեր՝ ճակատին հազար գիր ունեցող այս գործիչը փաստացի ավելի մեծ հեղինակություն է վայելում Գյումրիում, քան Նիկոլ Փաշինյանն ու իր թեկնածուն:
Գյումրիի արդյունքները խորհրդնշական են նաեւ այն առումով, որ երեք տարի առաջ Փաշինյանը հենց Գյումրիից սկսեց քայլարշավ-հաղթարշավը, հիմա Գյումրիով է մեկնարկում իր իշխանության ֆիասկոն:

Հոկտեմբերի 17-ի ընտրությունները թերեւս ապացուցում են, որ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի Գյումրիում ստացած քվեները իրական չեն, կամ լցոնել են, կամ էլ նկարել, կա նաեւ երրորդ տարբերակ, վերջին ընտրություններից հետո ընդամենը երկու ամսվա ընթացքում մարդիկ փոշմանել եւ ուղղել իրենց կատարած սխալը:

Այդուհանդերձ, Գյումրիում ոչ նախանձելի իրավիճակ է ստեղծվել գյումրեցիների եւ քաղաքի խնդիրների լուծման տեսանկյունից: Չնայած Բալասանյան դաշինքն է առաջատարը, բայց չի բացառվում իշխանությունը գործի դնի վարչական լծակները եւ շանտաժի լեզվով խոսի առաջատար ուժի հետ՝ նրանից խլելով քաղաքապետի պաշտոնը: Խնդիրն այն է, որ դիցուք Բալասանյան-ՔՊ դաշինքի դեպքում իմպերատիվ պահանջ չէ, որ քաղաքապետի թեկնածուն պետք է լինի առաջատար ուժից , ՔՊ-ն եւս կարող է թեկնածու առաջադրել, կամ հակառակ պարագայում քաղաքը թողնել առանց քաղաքապետի՝ հավերժ ձգվող խնդիրներով: Սա, իհարկե, այն պարագայում, եթե Զարթոնքն ու ՀՀԿ-ն եւ Բալասանյան դաշինքը չգան ընդհանուր հայտարարի եւ կոլիցիա չձեւավորեն՝ ՔՊ-ին մղելով ընդդիմադիր դաշտ:

Իսկզբանե խոսվում էր, որ Բալասանյանը գործարքի է գնացել իշխանության հետ եւ ընտրություններից հետո դաշինքն են կազմելու, սակայն հիմա, երբ առաջատարը ոչ թե ՔՊ-ն է, այլ Բալասանյան դաշինքը, արդյոք կգնան նման ինքնասպանության, թե կվերցնեն ամբողջ իշխանությունը:

Անի Սահակյան

դիտվել է 2219 անգամ
Լրահոս
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am