«Հայերի ու ադրբեջանցիների միակ ապագան՝ միասին ապրելն է». Ռուսիո պատրիարքը՝ Պուտին-Փաշինյան փակ հանդիպումից հետո

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում, երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Այլ մանրամասներ Փաշինյանն ու Պուտինը չեն բացահայտել։ Հանդիպումը երեկ շարունակվել է փակ դռների հետևում:

Սա Փաշինյանի և Պուտինի արդեն չորրորդ բանակցությունն էր այս տարվա ընթացքում: Փաշինյանը Պուտինի հետ երեկվա հանդիպումը շատ արդյունավետ է համարել, նա գիշերը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն ու իրավիճակը տարածաշրջանում. «Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է միայն, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր՝ առանց այլ մանրամասների։

Թե կոնկրետ Փաշինյանն ու Պուտինը ինչ հարցեր են քննարկել արդեն փակ հանդիպմանն, ու ինչ արդյունքներ են գրանցվել, պարզ չէ: Որ տարածաշրջանի ապաշրջափակման, մասնավորապես այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կլիներ օրակարգում, նույնպես կասկած չի կարելի ունենալ:

Ո՞րն է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Թուրքիայի և Ադրբեջանի պահանջի վերաբերյալ: Մոսկվան հարցն ընդհանրացնում է, կոնկրետ չի պատասխանում՝ թե կո՞ղմ է Բաքվի պահանջին, թե ոչ:

Ի վերջո, պաշտոնական Երևանը պնդում է, որ եռակողմ փաստաթղթերով չի նախատեսվում «միջանցքային տրամաբանություն»:

Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Պուտինը:

Ի դեպ, Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր անց, երբ Հայաստանում և Արցախում դժգոհ են ռուս խաղաղապահների ներկայությամբ իրականցված ադրբեջանական հերթական սադրանքի, հայի սպանությունից, Ալիևը դրական է գնահատել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում ասել է, թե գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից: Նրա փոխանցմամբ, «առանձին մանր միջադեպերը չհաշված՝ ընդհանուր առումով իրավիճակը տարածաշրջանում կայուն է»: «Արդեն մոտ մեկ տարի է անցել պատերազմի ավարտից և Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումից, ընդհանուր հաշվով վիճակը կայուն է, մենք գոհ ենք»,- ասել է Ալիևը, նշելով, թե կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: «Խոսքը, մասնավորապես, շրջան այցելող օտարերկրացիների մասին է, նրանք պարտավոր են այս պահին ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ գտնվող մեր տարածքներ այցելելու համար ստանալ Ադրբեջանի իշխանությունների թույտվությունը, բայց որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ապօրինաբար հասնել մեր տարածքներ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման շրջաններ»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, թե Ադրբեջանն այդ հարցը ներկայացրել է Ռուսաստանի պատկան մարմինների, այդ թվում` Պաշտպանության նախարարության ուշադրությանը: «Դրան պետք է վերջ տալ»,- La Repubblica-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իսկ այսօր արդեն կայացավ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Կիրիլ Պատրիարքը հանդիպման սկզբում նշեց, որ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրները: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեքշաբթի պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ: Միասին ապրելը միակ ապագան է հայերի և ադրբեջանցիների համար, և երկու ժողովուրդների կրոններն ունեն խաղաղության յուրահատուկ ներուժ, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ «Շնորհակալություն եմ հայտնում Ամենայն հայոց պատրիարք-կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հանդիպելու և դեմ առ դեմ քննարկելու նման բարդ խնդիրները, որոնք հուզում են մեզ համար բարեկամ երկրների բնակիչներին և կրոնական համայնքներին: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա, բացի համակեցությունից», - ասել է պատրիարքը:

Ահա, ռուսական հովանու ներքո անցկացված ևս մի եռակողմ հանդիպման գլխավոր հորդոր՝ հաշտվեք, միասին ապրեք...

Հետաքրքիր է, Համայն Ռուսիո պատրիարքը հարցեր ուղղե՞լ է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ադրբեջանական կողմից հայ ռազմագերիներին գլխատելու ու ընդամենը օրեր առաջ Արցախում խաղաղ բնակչին դիպուկահար կրակոցով սպանելու դեպքերի առթիվ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3415 անգամ
Լրահոս
Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am