«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թեւերը` մարզպետի եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։
Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջեւ սեւ
կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են
առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը եւ իր
մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել։
Մենք գրել էինք, որ փոխմարզպետի կինը՝ Արմինե Սիմոնյանը, անգամ ստատուս է
գրել Խաչատրյանի դեմ․ «Էս էն հանրության կողմից ընդունված Վլադիմիրն ա,
հա՞, մարդ, որը թալանել ա տամոժնյան, մարդ, որի հայրը ղարաբաղյան կլանի
ներկայացուցիչ ա, մարդ, որը թալանչի ա․․․ մարդ, որի կինը Նիկոլի ճանապարհն
էր փակում, հիմա պիտի գա ու Գորիսը թալանի»:
Սակայն գրառումը ժամեր անց հեռացվել է, իսկ կոնֆլիկտը մինչ օրս չի մարում։ Մեր
զանգերին Արմեն Խաչատրյանը չպատասխանեց, փոխմարզպետի կինը եւս չարձագանքեց
մեր նամակ-հարցադրումներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում