Թբիլիսիից ի՞նչ պատուհան են բացում Փաշինյանի համար Ալիևն ու Էրդողանը

Այսօր Բաթումիում Վրաստանի վարչապետի այն հայտարարության ֆոնին, թե Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պաշտոնական Երևանը շարունակում է լռություն պահպանել, թե արդյոք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հոկտեմբերի 9-ի հայաստանյան այցի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հունիսին արդեն ունեցել ենք միջնորդության հաջող նախադեպ, երբ իմ անմիջական ջանքերի, և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ մեզ հաջողվեց ազատել գերիներին, ինչպես նաև ականապատման քարտեզները հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ: Քննարկման հիմնական թեմաներից էր մեր համագործակցությունը տարածաշրջանում՝ տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվ միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև», - ըստ վրացական լրատվամիջոցների, ըստ «Ազատության», այսօր Բաթումիում մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Մոտ երկու շաբաթ առաջ Ղարիբաշվիլին Բաքվում էր, իսկ երկու օր առաջ՝ Երևանում։ Նրա երևանյան այցն անցավ հնարավորինս փակ ձևաչափով. երկու կողմն էլ բավարարվեցին սոսկ պաշտոնական՝ կարճ հաղորդագրություններով, վարչապետերը մամուլի համար հանդես չեկան հայտարարություններով, ասուլիս նույնպես չկազմակերպվեց, թեև նման բարձրաստիճան այցերի արդյունքում, սովորաբար, հնչում են հայտարարություններ կամ տեղի է ունենում կարճատև հարցուպատասխան։
Այսօր, սակայն արդեն պարզ է, որ որոշակի տարբերություններ կան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների մեջ։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության. - «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»։

Մինչդեռ Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը մանրամասներ է հայտնում. - «Կողմերը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած Հարավային Կովկասի համար նախատեսված Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը նախատեսված է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում։ Հանդիպմանը ընդգծվել է, որ խաղաղության նոր ձևաչափը կնպաստի խաղաղ հարևանության նախաձեռնության շուրջ քննարկումների անցկացմանը, ուր կներգրավվեն Հարավային Կովկասի երկրները՝ միջազգային գործընկերների հետ միասին»։

Ամիսներ տևած դադարից հետո այս հունիսին նաև Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում էր, որ հաջողվեց Ադրբեջանից վերադարձնել հայաստանցի 15 ռազմագերիների, որից հետո ևս 15 գերի ազատ արձակվեց արդեն Ռուսաստանի միջնորդությամբ։

Պաշտոնական Թբիլիսիի միջնորդական ջանքերի մասին վերջերս խոսք եղավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-ի հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

«Ազատությունը» դիմել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների լրատվական ծառայություններ՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություն հայտնել Երևանում կայացած Փաշինյան-Ղարիբաշվիլի բանակցություններից, մասնավորապես՝ արդյո՞ք քննարկվել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Երկու տեղից հրաժարվել են՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

Հայաստանի կառավարության համար որքանո՞վ է ձեռնտու Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ձևաչափերի գործարկումից օգտվել, եթե ակնհայտ է, որ Բաքվի ու Անկարայի սպասելիքները Հայաստանի իշխանություններից նույնն են: Բաքուն ու Անկարան չեն մոռացել «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու անկախ նրանից թե ինչ նոր «ձևաչափերի» ու «հարթակների» մասին է խոսք գնում, ակնհայտ են նաև Էրդողանի ու Ալիևի սպասելիքները՝ Երևանից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2322 անգամ
Լրահոս
«Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ «հմայքը» 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են. Արտակ Զաքարյան Ռոմանոս ես ի՜նչ ես, մարդկանց լոդկեն ինչու՞ ես ջարդել...video Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են «Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին Վահրամ Ավագյանը հրաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան «Անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի» Էրդողանն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են, ՔՊ-ի ձայներն ավելացել են Իշխան Սաղաթելյանն ու Կոպիրկինը ներկայացրել են ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակները 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ Կովը՝ մահվան պատճառ 5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել. մանրամասներ Աֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ Լավրով «Թալիբանը» Մոսկվայում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub