Որտեղ է պատերազմի ժամանակ եղել Անդրանիկ Քոչարյանի որդին
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ
հերթական անգամ հայտարարել է, որ իր որդին 44-օրյա պատերազմի ընթացքում
ստացել է բեկորային վիրավորում՝ ձեռքերի մեջ բեկորներ են եղել: Սակայն
այդպես էլ չի ներկայացվում որևէ ապացույց նշվածի մասին, բացի Քոչարյանի
հայտարարություններից:
Մեր տեղեկություններով, Ա. Քոչարյանի որդին մարտկոցի կազմում իսկապես
գտնվել է Արցախում, սակայն իր պարտադիր զինվորական ծառայությունը պատերազմի
ժամանակ անցկացրել է Հայկազովի ռեզերվային բրիգադում, որը տեղակայված է
եղել Շուշիի մատույցներում, իսկ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո
տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև
պատերազմի ավարտը:
Ի դեպ, դրանից հետո Վազգեն Քոչարյանին ուղարկել են Դիլիջանի զորամաս:
Ճիշտ կլինի, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահը հազարավոր խեղված ճակատագրերի ֆոնին կա՛մ չշահարկի
իր որդու անունը, կա՛մ էլ հիմնավոր ապացույցներ ներկայացնի որդու
վիրավորվելու հետ կապված»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում