Ինչու է Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ շփման միջնորդ ընտրել Ղարիբաշվիշուն․ ինչ զիջում է պահանջում Էրդողանը

Նիկոլ Փաշինյանի խոսնակը արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու միջոցով իրենից հանդիպում է խնդրել։

<<Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների>>,- հայտարարել է Մանե Գևորգյանը և հավելել, որ կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվել։

Այսպիսով՝ վարչապետն իր խոսնակի միջոցով հաստատում է, որ փորձեր է անում Էրդողանի հետ քննարկել կոմունիկացիաների հարցը։ Ըստ նրա՝ «Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունների իրագործումը», այդ թվում՝ կոմունիկացիաների բացումը, նշել է Գևորգյանը՝ ավելացնելով սակայն, որ «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը», հաղորդել է խոսնակը։

Էրդողանն իր հայտարարության մեջ, որպես նախապայման, ասել է, որ ինքը Հայաստանից դրական ազդակների է սպասում՝ նկատի ունենալով մասնավորապես Նախիջևանի միջանցքի բացումը։ Հատկանշական է, որ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, թե ՀՀ տարածքով միջանցքի մասին բանակցություններ չկան՝ շատ պարզ հասկացնելով, որ Նախիջևանի միջանցքի բացումն Էրդողանի նախապայմանն է, որը ռուսական կողմի հետաքրքրությունների շրջանակում չէ։ Թերևա հենց այս պատճառով էլ Փաշինյանը Էրդողանի հետ երկխոսության միջնորդ է ընտրել Վրաստանի վարչապետին, որը վերջին պատերազմի ընթացքում հայամետ վարքագծով աչքի չընկավ։ Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունները ձեռք են բերվել ռուսական կողմի և Պուտինի ուղղակի միջամտությամբ։ Եթե ի կատարումն այդ ակտերի, Փաշինյանն այժմ ուզում է ուղղակի երկխոսություն սկսել Թուրքայի հետ, առնվազն տարօրինակ է, որ նա դա անում է Վրաստանի վարչապետի միջնորդությամբ։

Ի դեպ, Մանե Գևորգյանը չի մեկնաբանել համացանցում հայտնված տեղեկությունները, թե Վրաստան կատարած այցի ընթացքում Բաթումի քաղաքում Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամով անհետացել է։ Նրա գտնվելու տեղն անհայտ է եղել անգամ վարչապետի արարողակարգի աշխատակիցների համար։ Նշվում է, թե նա այդ ընթացքում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսնակն այս առնչությամբ ոչինչ չի ասել։ Հայաստանի վարչապետի պաշտոնական տեղեկատվական խողովակները որևէ բառ չէին հայտնել նաև Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպում փնտրելու նախաձեռնության մասին։ Եթե Էրդողանն այդ մասին չհայտարարեր, հայ հանրությունը կարող էր այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չստանալ։ Տեսականորեն, եթե առաջիկայում Թուրքայի պաշտոնական շրջանակները հաստատեն նաև Բաթումիում տեղի ունեցած հանդիպման փաստը, ըստ ամենայնի ականատես կլինենք նոր մեկնաբանության՝ տարածաշրջանային երկարատև խաղաղության հասնելու Նիկոլ Փաշինյանի անձնուրաց ջանքերի մասին։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թաքուն բանակցային գործընթացների մեջ է մտել Թուրքիայի հետ և ՀՀ հպարտ քաղաքացիները, որոնք Փաշինյանին պողպատե մանդատ են տվել, այդ գաղտնի բանակցությունների մասին իմանում են Էրդողանից։

Թուրքիայի նախագահը  Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով, նշել է․

«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»։ Ինչ նոր զիջում է պահանջում Թուրքիայի առաջնորդը՝ Փաշինյանից և Հայաստանից, թերևս կարելի է պատկերացնել։ Դիվանագիտական հարաբերություններ սկսելու և հայ-թուրքական սահմանը բացելու գինն ըստ ամենայնի Զանգեզուրն է, որի մասին  նրանք խոսում են բացում տեքստով։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1807 անգամ
Լրահոս
«Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին Վահրամ Ավագյանը րաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան «Անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի» Էրդողանն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են, ՔՊ-ի ձայներն ավելացել են Իշխան Սաղաթելյանն ու Կոպիրկինը ներկայացրել են ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակները 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ Կովը՝ մահվան պատճառ 5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել. մանրամասներ Աֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ Լավրով 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին «Թալիբանը» Մոսկվայում է Աշտարակի կամրջի սկզբնամասում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եռաբլուրում վիզդ կկտրեն, որպես քաջերին դավաճանած շան. Խաչիկ Մանուկյան (video) Բա խի՞ մինչև էդ ձեններդ չէիք բարձրացնում. Գերարքունիքի մարզպետը՝ ձկնորսներին (video) Խոշոր վթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub