Երեկվա դրությամբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում հայկական մեքենաների շարասյուները ռուսներն են ուղեկցել. Փարսյան

Տեղյակ եմ, որ քաղաքացիները գիշերային ժամերին խուսափում են Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկելուց՝ ռիսկի չեն ցանկանում դիմել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարգի՝ ադրբեջանական սահմանապահների եւ ոստիկանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածներում տիրող իրավիճակին:

Թե ինչ իրավիճակ է վերջին ժամերին այդ ճանապարհահատվածում, որտեղից նախօրեին երկու հայ երիտասարդ էին անհետացել ու հայտնվել ադրբեջանական հսկողության տակ, Կապանի համայնքապետը դժվարացավ ասել:

«Նման իրավիճակիների դեպքում, իհարկե, մարդիկ խուսափելու են այդ հատվածով անցնել, այլընտրանիքային՝ Տաթեւ-Աղվանի ճանապարհով կգնան դրա փոխարեն: Բայց կարևոր հարց կա՝ բացի այլընտրանքային ճանապարհ ունենալուց, շատ կարևոր է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այդ խնդրահարույց հատվածներին այլընտրանքային հատվածներ կառուցել, դա տեխնիկական իմաստով հնարավոր է անել, դա շատ կարևոր է, չպետք է թույլ տալ, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը մնա այդ վիճակում, պետք է օգտագործվի այդ ճանապարհը՝ բնակավայրեր կան, հո չե՞նք թողնելու այդ բնակավայրերը»,- նկատեց Փարսյանը:

Կապանի համայնքապետը հայտնեց, որ երեկվա միջադեպից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 3-4 կիլոմետրանոց հատվածում՝ Որոտանից մինչեւ «Գորիսի ծակեր» կոչվող մասում, հայկական ավտոմեքենաներն անցել են ռուս սահմանապահների ուղեկցությամբ:

«Ռուսներն ավտոմեքենաների շարասյուն են կազմում եւ դրանք ուղեկցում՝ 10, 20 մեքենայի քանակությամբ»,- նշեց Փարսյանը:

Ներկա դրությամբ, ըստ Կապանի համայնքապետի, այդ լուծումն է գտնվել, դա մշտական բնույթ կկրի, թե ոչ՝ համայնքապետը տեղեկություն չուներ:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ նախօրեին տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 18-ին՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նույն օրը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է նշված անձանց:

դիտվել է 511 անգամ
Լրահոս
«ԳԱԶԵԼ»-ի վթարը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ «Հյուսիս-Հարավ» ծրագրով նոր կառուցված ճանապարհը միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին, բացակայել են երթևեկության նշանները Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են «Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին Վահրամ Ավագյանը հրաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան «Անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի» Էրդողանն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են, ՔՊ-ի ձայներն ավելացել են Իշխան Սաղաթելյանն ու Կոպիրկինը ներկայացրել են ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակները 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ Կովը՝ մահվան պատճառ 5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել. մանրամասներ Աֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ Լավրով 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին «Թալիբանը» Մոսկվայում է Աշտարակի կամրջի սկզբնամասում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եռաբլուրում վիզդ կկտրեն, որպես քաջերին դավաճանած շան. Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub