Մենք էդ գիշեր չքնեցինք. ինչ են պատմում մեկ օր գերության մեջ մնացած երիտասարդների հարազատները

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18–ին անհետացած եւ մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախի երկու բնակիչները դեռ տուն չեն վերադարձել, բայց հեռախոսով զրուցել են հարազատների հետ։

«Երեկ ուշ երեկոյան խոսել եմ ամուսնուս հետ, երբ իրեն ռուս սահմանապահները տեղափոխում էին մեր տարածք։ Ասում էր, որ լավ է, եւ իրեն Գորիս են տեղափոխում։ Այսօր իր հետ չեմ խոսել, տեղյակ չեմ, թե ուր է, երեկվանից հետո անհասանելի է այն համարը, որով զանգել էր։ Հիմա սպասում եմ, որ տեսնեմ եմ՝ ուր է, հույս ունեմ, որ մեր տարածքում է»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմեց 36–ամյա Հակոբ Հակոբյան կինը՝ Ալինա Գեղամյանը։

Նա պատմեց, որ ամուսնու գերեվարման լուրը իմացել է երեկ՝ հետախույզ Վովա Վարդանովի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում նա հայտնել էր, որ Քասախի երկու բնակիչների թուրքերն առեւանգել են, եւ ռուս սահմանապահները գնացել են նրանց հետեւից։

«Ինձ համար արդեն պարզ էր, որ խոսքը ամուսնուս եւ մեր մյուս հարազատի մասին է։ Ամուսնուս հետ վերջին անգամ խոսել էի ժամը 5–ին։ Երեխաներին պիտի տանեի լողի, զանգեցի, որ իմանամ՝ ուր է, սպասե՞մ, թե՝ չէ։ Ինքն ընդամենն ասաց, որ իրեն այլազգիները կանգնեցրել են, ես էլ հարցրեցի՝ ադրբեջանցինե՞րը, ասաց՝ հա, չհավատացի, հարցրեցի՝ կատա՞կ ես անում, պատասխանեց՝ ոչ, քո արեւ բռնել են, բայց ինչ–որ թուղթ պետք է ստորագրեին ու բաց թողեին։ Դրանից հետո իր հեռախոսահամարն անհասանելի է դարձել, մենք էլ կապ չենք ունեցել»,–պատմեց Ալինա Գեղամյանը։

Ազգականներ՝ 36–ամյա Հակոբ Հակոբյանն ու 20–ամյա Արամ Սարգսյանը ուղեւորվել են Սյունիք, որպեսզի Արամը տեսակցի Կապանում ծառայող իր ընկերոջը։ Մեզ հետ զրույցում Արամի հայրը՝ Հրաչ Սարգսյանն ասաց, որ որդին երկու ամիս է, ինչ զորացրվել էր, 44–օրա պատերազմի մասնակից է եղել։

«Առավոտյան մորն ասել է, որ գնում է ընկերոջը տեսակցության, ում հետ ծառայել է։ Ընկերը Կապանում է ծառայում։ Մեր հարազատներից մեկի հետ է գնում, նրա մեքենայով։

Մենք իրենց հետ վերջին անգամ խոսել էինք 5։35–ին, դրանից հետո կապի դուրս գալ չհաջողվեց, դրա համար էլ մենք խառնվեցինք իրար։ Գյուղում հրդեհ էր եղել, մեր հորեղբոր տղան զանգել էր Արամին, առանց իմանալու, որ գնացել է Գորիս։ Զանգում էր Արամին, որ գա օգնության ու հրդեհը մարեն։ Էդտեղից հասկացանք, որ Արամի հետ ինչ–որ բան է պատահել։ Քրոջս որդին՝ Մաթեւոսը, նույնպես զանգեց Արամին. խոսում են, բայց Արամն ասում է, որ խառն է, ու հեսա կզանգի։ Մաթեւոսը հասկանում է, որ ինչ–որ բան էն չի, բայց չի հասցնում ինչ–որ տեղեկություն տա։ Արամը հեռախոսն անջատում է։ Մաթեւոսը, որ զգում է ինչ–որ բան այն չէ, 5 րոպե հետո էլի է զանգում, ու կապվել արդեն չի հաջողվում»,–պատմեց Հրաչ Սարգսյանը։

Սարգսյանների ընտանիքը նախ դիմել է ոստիկանություն, ապա Պաշտպանության նախարարություն։

«Մենք էդ գիշեր չքնեցինք։ Հետո գնացինք Գորիս, դիմեցինք մեր սահմանապահներին, ասացին՝ սպասեք։ Էդպես սպասեցինք մինչեւ ժամը 5–ը, հետո ասացին, որ հնարավոր չէ, երեխուն չեն կարում տան։ Հույսներս կտրած հետ եկանք, ասացին՝ գնացեք, մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,–պատմեց Հրաչ Սարգսյանը։

Արամը նույնպես դեռ տուն չի վերադարձել, բայց հասցրել է մոր հետ խոսել։

«Ասել է, որ լավ է, չանհանգստանաք, բայց էլ չգիտենք, թե իրենց հեռախոսներն ու մեքենան ուր են։ Քիչ առաջ ԱԱԾ–ից զանգեցին, ասացին՝ ուզո՞ւմ եք գալ ձեր երեխեքին տանեք, թե իրենք իրենց «խոդով» գան։ Եղբորս տղան, ում հետ գնացել էի Գորիս, նորից գնացել է, որ տեսնի երեխեքին, տեսել է, նորմալ էին, կարեւորն երեխեքն են, մեքենան կարեւոր չէ։ Երեխեքին բաց չեն թողել, որովհետեւ պետք է հարցաքննեն, հիմա Սյունիքում են»,–ասաց հայրը, հավելելով. «Ես հիմա եմ հասկանում գերեվարված ծնողների վիճակը, էն ժամանակ չէի հասկանում, ցավում էի, բայց անձամբ, երբ զգացի, արդեն հասկացա, թե դա ինչ է։ Թող դուշմանիս տենց բան չլինի»,–արցունքն աչքերին ասաց Հրաչ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե 4 հոգի է գերեվարվել, եւ ոչ թե երկուսը, ընտանիքներում տեղեկություն չունեն։ Ասացին միայն՝ գիտեն, որ երկու հոգով են գնացել։

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Վահրամ Ավագյանը րաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան «Անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի» Էրդողանն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են, ՔՊ-ի ձայներն ավելացել են Իշխան Սաղաթելյանն ու Կոպիրկինը ներկայացրել են ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակները 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ Կովը՝ մահվան պատճառ 5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել. մանրամասներ Աֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ Լավրով 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին «Թալիբանը» Մոսկվայում է Աշտարակի կամրջի սկզբնամասում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եռաբլուրում վիզդ կկտրեն, որպես քաջերին դավաճանած շան. Խաչիկ Մանուկյան (video) Բա խի՞ մինչև էդ ձեններդ չէիք բարձրացնում. Գերարքունիքի մարզպետը՝ ձկնորսներին (video) Խոշոր վթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը Երևան-Սևան մայրուղին փակած Գեղարքունիքի ձկնորսները քաշքշեցին մարզպետին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub