Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ

Գորիս-Կապան մայրուղով բնակիչները տեղաշարժվում են խմբերով ու ռուսական կողմի ուղեկցությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ու Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։

«Իրականում աչքով տեսնելու բան չէ այն կարգավիճակը, որ տիրում է։ Պիտի հավաքվեն 20-30 մեքենա ու ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս»։

Բնակիչները, ըստ Արշակյանի, աշխատում են գլխավոր մայրուղով չերթևեկել, որ խոչընդոտների չհանդիպեն։ Շուռնուխցիները, տեսնելով ադրբեջանական ոստիկանական անցակետերը, չեն համակերպվում տեսարանին։

«Շուռնուխում հիմնականում էն տղերքն են բնակվում, որոնց աչքի համար դա տեսնելը չափազանց ծանր է։ Իմ աչքի համար դա դժվար էր, երբ այդ հատվածն էի անցնում։ Ցերեկը եթե վտանգավոր է, գիշերն էլ է վտանգավոր լինելու։ Ցերեկի անցնելու համար էլի 20 ավտոմեքենա է հավաքվելու, որ ռուսի ուղեկցությամբ անցնեն»,-ասել է նա, որն այսօր առավոտյան է երթևեկել Գորիս-Կապան մայրուղով։

Սեպտեմբերի 18-ի երեկոյան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված երկու քաղաքացիների դեպքին համացանցով է տեղեկացել ու հայտնում է, թե ճանապարհից շեղվել պարզապես հնարավոր չէր։

«Էդ ճանապարհից ոչ մեկ չի կարա շեղվի, ասեն շփոթվել են, մտել իրենց տարածքները։ Նման բան չկա։ Մ2-ից ո՞վ կարա շեղվի ու անցնի եսիմ ուր, նման բան չկա։ Մենք գիտենք՝ իրենք ոնց ուզում անում են։ Նույնիսկ կարող է նման դեպքեր կրկնվեն, պատերազմի մասնակից լինի, կամ եթե չլինի, ուղղակի տանեն, հնարավոր բան է»։

Արշակյանը նշում է, որ ադրբեջանական կողմի նպատակը ակնհայտ է, միշտ էլ հայտարարել են, որ տարածքները, իբր թե, իրենցն են։ Այսօր արդեն ինչպես գյուղապետն է ասում՝ ճանապարհն իրենցով են արել։

«Եթե այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է ժողովուրդը գնում՝ նշանակում է արդեն իրանցով են ճանապարհը արել»։

Գյուղապետը հայտնեց, որ Շուռնուխ, Կարմրաքար հատվածում, որը մոտ մեկ ամիս առաջ փակել էին ադրբեջանցիները, խնդիրներ չկան, անցակետը գործում է միայն Որոտանի հատվածում։

«Իրանք հա էլ ասում էին մերնա։ Շուռնուխի ամբողջ տարածքը, միջպետական ճանապարհն էլ են ասում իրենցն է»։

Պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում ոչինչ չի փոխվել, կրկին արթնանում են ու տեսնում ադրբեջանական դրոշը իրենց տարածքում, իսկ թշնամին այստեղ սադրանքի չի դիմում։

«Սսկված իրենց տեղը վեր դառած են»,-ասաց Արշակյանը։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Սյունիքի դասը Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Լավ չեք ապրելու, Սերգո ջան, բայց կարևորը՝ ապագան եկել է Արցախից տեղահանվածները չորս օր հոսանքազրկված են, պետությունը նաեւ զրկել է 30 հազար դրամներից Իշխանությունը՝ խորհրդարանական նոր ընտրությունների նախաշեմին Երբ կկայանա Պուտին-Բայդեն հանդիպումը 25 հոգի մի «ԳԱԶԵԼԻ» մեջ կտանե՞ն. տղաս տեսել է՝ շուռ են գալիս, գլուխը ձեռքերով պահել է. մանրամասներ՝ ողբերգական վթարից Ադրբեջանցիք Նիկոլին ինձանից հերոսաբար «պաշտպանում» են Թուրքիայի ՆԳ նախարարը Իրանում է Ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր... «ԳԱԶԵԼ»-ի վթարի վայրի դեռևս չնորոգված ճանապարհահատվածին, բացակայել են երթևեկության նշանները. Դատախազություն Եվրադատարանը Թուրքիային հորդորել է փոփոխել Էրդողանին վիրավորանքներից պաշտպանող օրենքը Ինչո՞ւ է նախարար Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում խլել Իջեւանի դենդրոպարկի տարածքը ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ «Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ «հմայքը» 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են. Արտակ Զաքարյան Ռոմանոս ես ի՜նչ ես, մարդկանց լոդկեն ինչու՞ ես ջարդել...video Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են «Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին Վահրամ Ավագյանը հրաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub