Էրդողանը «գաղտնազերծեց» Փաշինյանի պլանը. «Թավիշը» խնդրում է

Թուրքիայի նախագահը երեկ սենսացիոն բացահայտում է արել, հայտնելով, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան Էրդողանը կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- ոչ ավել, ոչ պակաս ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու է ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին։

Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր օրեր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ «Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք»,- ասել է Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով։
«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Այսպես, արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նախ` Փաշինյանը նշեց, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», - օգոստոսի վերջին ասել էր Էրդողանը:
Հավաստիացնելով, որ Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Թուրքիայի նախագահը միաժամանակ պնդել էր, թե նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, որն առաջարկում է Հայաստանին խաղաղության համաձայնագիր ստորագրել։ «Ինչպես և համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել էր Էրդողանը:

Այս հայտարարություններից մոտ մեկ շաբաթ անց Փաշինյանը կառավարության նիստում պնդել էր, թե պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։ Ավելին, Փաշինյանը պնդել էր, թե իր կաբինետն իրեն պատասխանատու է համարում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ գիտակցելով դրա բարդությունը։ «Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- ասել էր նա, հավելելով՝ Ռուսաստանը գործընթացին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն է հայտնել, շահագրգռվածություն կա նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից։

Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվող այս հեռակա երկխոսության ֆոնին՝ այս ամսվա սկզբին Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը»։ «Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել նրանց»,-ընդգծել էր Սերգեյ Լավրովը:

Հիմա, ինչ է ստացվում, Էրդողանը վարպետորեն բացահայտել է Փաշինյանի մի խնդրանք, որը նա, փաստորեն արել է, միաժամանակ, երբ մեզ համոզում են, թե հայկական կողմը Նախիջևանի միջանցք չի քննարկում, «միջանցքի» թեմա չկա հայկական օրակարգում և այլն:

Այսինքն, Էրդողանը բացահայտել է հայկական դիվանագիտության հերթական պլանը, որն իրականացնում է Փաշինյանը ետնաբեմային քաղաքականության արդյունքում:
Ինչո՞ւ է Էրդողանը բացահայտել այս «գաղտնիքը»... Որպեսզի մեկ անգամ ևս կրկնի՞ այն պահանջները, որոնք Անկարան ու Բաքուն դրել են Հայաստանի իշխանությունների առջև...

Ինչո՞ւ է Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպում խնդրում... Թուրքիան հրաժարվե՞լ է Սյունիքի միջանցք պահանջել... Ո՛չ, չի հրաժարվել: Այդ դեպքում Փաշինյանը ի՞նչ պայմաններում է որոշել, որ Էրդողանի հետ շփումները, նույնիսկ բանավոր պայմանավորվածությունները ի շահ Հայաստանի ու Արցախի են ծառայելու...

Թե՞ Փաշինյանին հաջողվելու է Էրդողանին համոզել՝ հետ կանգնել թուրք-ադրբեջանական պահանջներից...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1662 անգամ
Լրահոս
Եվրադատարանը Թուրքիային հորդորել է փոփոխել Էրդողանին վիրավորանքներից պաշտպանող օրենքը Ինչո՞ւ է նախարար Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում խլել Իջեւանի դենդրոպարկի տարածքը ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ «Թավշյա» հեղափոխության օլիգարխիկ «հմայքը» 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են. Արտակ Զաքարյան Ռոմանոս ես ի՜նչ ես, մարդկանց լոդկեն ինչու՞ ես ջարդել...video Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են «Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին Վահրամ Ավագյանը հրաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան «Անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի» Էրդողանն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են, ՔՊ-ի ձայներն ավելացել են Իշխան Սաղաթելյանն ու Կոպիրկինը ներկայացրել են ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակները 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ Կովը՝ մահվան պատճառ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub