Նիկոլի թվի տրոյկան գործի է անցել. հետապնդումների մեկնարկը տրված է

Սեպտեմբերի 7-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյաը։
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար»,- նշված էր ՀՔԾ տարածած հաղորդագրությունում։ Նրա պաշտպանները հայտարարել են, որ Աղվան Գառնիկիչի վրա անհիմն գործ է կարված՝ քաղաքական նկրտումներից ելնելով եւ անդամ դատարանն է հիմնավորել, որ նա փախուստի չի դիմի, բայց տվել է կայանքի սանկցիա ինչը ապացույց է Հովսեփյանի նկատմամբ ինչ-ինչ հաշվեհարդարի կամ քաղաքական հարցեր լուծելու սցենարի մեջ է տեղավորվում։ Մասնավորապես, օրերս Գառնիկիչի պաշտպանությունը ստանձնած Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց:
«Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքները ոչ միայն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ, այլև այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»,- գրել է փաստաբանը։
Իսկ ավելի վաղ նրա մեկ այլ պաշտպան Գագիկ Խաչիկյանն էր հայտարարությամբ հանդես եկել․«Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին՝ Աղվան Հովսեփյանին, հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։
Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակակարել անհրաժեշտ դատարկաբնությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը, բնականաբար, չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»,- նշել է փաստաբանը։
Նշենք նաեւ, որ կալանքի որոշման վերաբերյալ Վերաքննիչում բողոք է ներկայացվել։ Հայաստանում ստալինյան տրոյկայի մոտիվներով ներկայումս Փաշինյան-Գագիկ Ջհանգիրյան եւ վերջինիս խնամի եռանկյունին է ձեւավորվել, ստալինյան այս տրոյկայի որոշումներով է իրականացվում ցանկացած հաշվեհարդար, ցանկացած նախկինի դեմ։ Այս տրոյկան կանգ չի առնում եւ ոչնչի առջեւ, Աղվան Հովսեփյանի դեպքում հաշվի չի առնվում նրա առողջական վատթարագուն վիիճակը։ Իսկ թե ինչու է Գառնիկիչը երեք տարի անց հայտնվել տրոյկայի ուշադրության կենտրոնում մի շարք պատչառներ կարող ենք մատնանշել։

Հիշեցնենք, որ երեք տարի նա որոշ լուրերով իշխանության իրավաբանական խորհրդատուն էր, հրապարակային երեւում էր նաեւ տարբեր միջոցառումներում՝ հեղափոխական պաշտոնյաների կողքին։ Սակայն պատերազմից հետո Աղվան Հովսեփյանը հստակ դիրքավորվեց ընդդիմության ճամբարում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին, ընտրություններին էլ պաշտպանեց նրան։ Հաջորդ պատճառը կարող է լինել այս եռանկյունուց մեկի անձնական վրեժխնդրություն, հին հաշիվները, կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանին գումար է հարկավոր, բյուջեն դատարկ է, անգամ թոշակների խնդիր է առաջացել եւ սկսել է նախկինների դեմ նոր արշավ իրականացնել, հընթացս իր երբոմնի դաշնակցի նկատմամբ հաշվեհարդարով հնչեղ շոու կապահովի, որով կփորձի ստվերել իր հերթական զիջումները Ադրբեջանին։

Անի Սահակյան

դիտվել է 1899 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am