Նրա տված լույսն անմար է

«Արմավ» հրատարակչությունը վերջերս հրատարակել է արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, գրող Վաչագան Մանուկյանի՝ «Չկորցնենք լույսը» գիրքը, որն ամփոփում է հեղինակի հրապարակումները, գրառումներն ու հոդվածները, իսկ «Ազգային հերոսը. Վաչագան Մանուկյան» գիրքը, որը նույնպես վերջերս է տպագրվել, փաստերի, հուշերի, վկայությունների մի անտիպ հուշարձան է, որտեղ պատմում են հերոսի սխրանքների, ապրած կյանքի, գրած տողերի, մարդասիրության ու վեհ արժեքների մասին: Նրա մասին խոսելիս ճանաչողների աչքերը միաժամանակ եւ ուրախությամբ, եւ թախիծով են լցվում: «Մեր Վաչը»,-ցավով ու հպարտությամբ են արտաբերում այս երկու բառը, որի մեջ ամփոփված է Վաչագան Մանուկյանի հետքը: Պատահական չէ, որ նրա հոգու մարմնավորումը հայրենասիրությունն էր, որի մասին նա երբեք չէր աղաղակում ամբիոններից: Բայց երբ երկխոսում էր հայրենիքի հետ, այսպես էր ասում. «Ներիր ինձ, հայրենիք, նվաստիս՝ անփառունակ ընթացքի համար: Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա՝ որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք… Ներեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին: Եվ ներիր ինձ. իմ ազգ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար…»:Նա հայրենասիրության ու իմաստասիրության էտալոն էր: Ու պատահական չէ, որ նրա հրապարակումներում կարմիր թելով հաճախ բացեիբաց, մեկ-մեկ էլ՝ տողատակերում վեր էր հառնում ոգին նժդեհյան ու հայկականության: Բացառիկ է լինում, երբ հայրենիքի որդին իմանում է երկրի պատմությունը, վերելքներն ու վայրէջքները, ու ամեն կերպ փորձում նեցուկ լինել մի բուռ թանկ հայրենիքին: Նա այդպիսին էր: «Հաղթական ճանապարհը կամ ուղղակի՝ Գարեգին Նժդեհ» հոդվածում, որը Վաչագանը 2018 թվականին էր գրել, մեր իրականության ու նժդեհյան անմար ոգու զուգահեռներում են պահում այն ամենը, ինչը հայի համար կարեւոր է: Մեջբերեմ հետեւյալ հատվածը. «Այսօր մեր հայրենիքը առավել քան վտանգված է դառնում մեզ համար՝ ոչ այնքան արտաքին ուժերի կողմից, որքան մեր ներքին թշնամիների: Երբեմն հայրենասիրության պակասի պատճառով մարդու ոգին փտում է մարմնի մեջ, դառնում է անհաղորդ մի նեխաջուր, ու այդ անհաղորդությանը առերեսվելով, զգալով, շնչելով հոգու նեխած հոտը՝ վերածվում է մորթապաշտ մի ոչնչության»:

 Վաչագան Մանուկյանի հոդվածների թեմաները կենսունակ են, բոլոր ժամանակների համար կարեւոր ու առանձնացված: Չեմ կարող անտարբեր անցնել «Քեզ կարոտել եմ, մա՛րդ» հրապարակման կողքով, որովհետեւ այստեղ Վաչագանն իրականությունն է արտացոլում, առանձնացնում տեղեկատվական արագ զարգացող մերօրյա ընթացքը, որը «չի թողնի խոսքիդ կարոտել, որովհետեւ մեկ է, քո չասված խոսքը մի ուրիշը պիտի ասի՝ լցնելով անտեր թվացող դատարկ հատվածները տարածության»: Նաեւ դիմում է մարդուն՝ հորդորելով ապրել, որ երկիրը չորբանա, իսկ ժամանակը աներանգ չմնա: Սույն հրապարակումն ավարտվում է սրտառուչ տողով. «Էլ չմնաս ժամանակավրեպ ստվերներում, քեզ կարոտել եմ, ՄԱՐԴ»: Նա ժամանակ առ ժամանակ լռում էր՝ այն անվանելով մեծ զենք: Եվ պատահական չէ, որ անցյալից գալիք ձգվող ճանապարհի պարագիծը մարդկային կյանքով է չափվում, մարդու ապրածով, տվածով ու թողածով: Նրա ապրածը լույս է ճառագում ամեն տեղ ու ամենուր: Դյուրին չէ լրագրային փոքրիկ հոդվածի շրջանակներում տեղավորել հայրենիքի նվիրյալ հայորդու ապրած կյանքը, կատարած աշխատանքն ու սխրագործությունը՝ հանուն այսօրվա ու վաղվա: Վաչագանի ազնիվ մարտը անփոփոխ է, իսկ աչքերը դեռ շրջում են վշտի միջից դեպի լույս՝ հայերեն երգելով փառքը, ինքնությունը: Վաչագան Մանուկյանն արվեստասեր էր: Հմայվում էր Սարյանի կտավներով, խոստովանելով. «Ի՜նչ ապրեցնող էներգիա կա սարյանական գույների մեջ»: Այնուհետեւ, քիչ անց նորից անկեղծանում, որ նաեւ սիրում է Գորկու գործերը. «Տխուր, մռայլ, սիրուն հոգի արթնացնող մեղմ քամի կա նրանց մեջ»: Յուրօրինակ են նաեւ Վաչագանի իմաստասիրական մտքի խտացումները, որտեղ «հաղթում է համբերատարությունը»: Իսկ ահա Վաչագանի անավարտ, շատ հին «Անտեր ծառը» պատմվածքի փոքրիկ հատվածը խոսում է նաեւ նրա գրական աշխարհում ներկայության մասին: Ասածս տարօրինակ չթվալու համար հավելեմ, որ պատմվածքի այս տողերում հեղինակն ընդգծում է աշնանային գունառատ խճանկարը, հեռացող ձմռան ճանապարհը, երազանքը՝ արցունք թաքցրած: «Զինվորը» հրապարակման մեջ նա պատկերում է ցավը` լույսից դեպի երկնային արքայությունը ծայրեծայր։ «Ուզում եմ սիրուն պատկերացնել ճախրը նրանց անմեղ հոգիների… Ինչ մեծ փառքով պիտի դիմավորեն մարդկային խղճի վրա ծանր նստած նրանց գեղեցիկ հոգիները Արարչատանը…»: Արարչատան բնակիչ դարձավ նաեւ սիրելի Վաչագանը` բոլորի Վաչը։ 2020թ. հոկտեմբերի 22-ին նա իր հրապարակմամբ տեղեկացրեց. «Գնում եմ։ Էսօր գնում եմ… Պինդ եղեք, իմ գանձեր, իմ հրաշք երկրի լուսավոր ճրագներ… »: Նա էլ էր ճրագ, հայ ազգի ճրագը։ Անքննարկելի ու անհավատալի է նրա բացակայությունը։ Ճանաչողների սրտերը կարոտից ծարավում են, Վաչագանի կենսատու ժպիտին են սպասում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախի գրողների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ 16.09.2021

 

դիտվել է 578 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am